ԵՄ-ն 50 մլն եվրո անհապաղ օգնություն կտրամադրի ՀՀ-ին, վաղը 10,000 ծաղիկների խմբաքանակը կլինի Լատվիայում․ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ներկայացրել է ՀՀ-ին աջակցության ծրագիրը

Լուրեր

07.08.2026 | 10:39
Դա մեր ժողովրդի նկատմամբ անհարգալից վերաբերմունք կլինի և ոչ լեգիտիմ․ Փաշինյանը՝ այս պահին ԵՄ-ԵՏՄ հարցով հանրաքվե անցկացնելու մասին
07.08.2026 | 10:30
Շիրակի մարզում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 41 քրեական վարույթ. Դատախազություն
07.08.2026 | 10:22
ՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրամոբիլների ներմուծման արտոնյալ քվոտայի մնացորդը
07.08.2026 | 10:13
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում դատարանների խցերում ազատությունից զրկված անձանց պահման պայմանները
07.08.2026 | 10:12
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին․ ՈՒՂԻՂ
07.08.2026 | 10:05
«Ռեալն» ու ՊՍԺ-ն թանկարժեք տրանսֆերներ են իրականացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին փոխնախագահ ընտրելու հարցը. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 09:56
Սիլիկյան թաղամասում գտնվող աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է
07.08.2026 | 09:47
«Մեզ նույնպես հրթիռներ են պետք»․ Թրամփը՝ Ուկրաինային Patriot-ներ տրամադրելու մասին
07.08.2026 | 09:34
Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ. ՔԿ
07.08.2026 | 09:24
Wildberries-ը հայտնել է Եկատերինբուրգի պահեստում հրդեհի մասին
06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
Բոլորը

Այսօր ես խոսեցի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի կողմից վերջերս Հայաստանին ուղղված սահմանափակումների մասին։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Նրա բնորոշմամբ՝ սա ոչ այլ ինչ է, քան տնտեսական հարկադրանք, որն անընդունելի է։

«Երկարաձգելով հայկական արտադրանքի արտահանման սահմանափակումները՝ Մոսկվան տնտեսական հարաբերությունները վերածում է քաղաքական ճնշման զենքի։ Մենք շատ լավ գիտենք այս ձեռարագիրը։ Ահա թե ինչու Եվրոպան ամուր կանգնած է Հայաստանի կողքին։ Մենք պատրաստում ենք ԵՄ աջակցության փաթեթ»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահը։

Նա նշել է, որ այն ներառում է անհապաղ ֆինանսական օգնություն՝ ավելի քան 50 միլիոն եվրոյի չափով։ Կլինի նաև ավելին։ Հայկական որոշ ապրանքների, մասնավորապես, գյուղմթերքի առևտուրը թեթևացնելու միջոցառումներ կձեռնարկվեն։

Ըստ ֆոն դեր Լեյենի՝ տուժած ոլորտներին, ինչպիսիք են հայկական ծաղկի ոլորտը, գործնական աջակցություն է տրվում, հաշվի առնելով, որ Ռուսաստանը վերջերս սահմանափակել է Հայաստանից ծաղիկների ներմուծումը կասկածելի մեղադրանքների պատճառով։ Նախատեսվում է, որ վաղը Լատվիա է ժամանելու 10,000 ծաղիկ, որին կհետևեն այլ խմբաքանակներ։

«Մենք կշարունակենք նաև կապել մեր բիզնեսները՝ հետևելով վերջերս Երևանում կայացած գագաթնաժողովում մեր ստանձնած պարտավորություններին։ 2024 թվականից ի վեր ԵՄ-ի աջակցությունը «Դիմակայունություն և աճ» ծրագրի շրջանակում արդեն օգնել է 7,000 բիզնեսների և նպաստել ավելի քան 20,000 աշխատատեղերի ստեղծմանը։ Հայաստանն այն վայրն է, որտեղ տաղանդը, նորարարությունը և հնարավորությունները միավորվում են։ Եվրոպական բիզնեսների համար դա առանցքային վայր է։ Երկարաժամկետ հեռանկարում ես արտահայտեցի Եվրոպայի հանձնառությունը՝ իրականացնելու գագաթնաժողովում կնքված հավակնոտ Կապի գործընկերությունը»,- նշել է Եվրահանձնաժողովի նախագահը։

Նա ընդգծել է, որ վերջերս Թուրքիայի հետ առևտրային ուղիների վերաբացումը, այդ թվում՝ Վրաստանի և Թուրքիայի միջով անցնող երկաթուղային կապը, հիանալի քայլ է դեպի առաջ։ Հայաստանն ունի ներուժ՝ դառնալու Եվրոպան, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան կապող ռազմավարական հանգույց, և Բրյուսելը պատրաստ է աջակցել ենթակառուցվածքներին և սահմանային անցակետերին, երբ տարածաշրջանային կապերը վերաբացվեն, հավելել է եվրոպացի պաշտոնյան։

«Մենք կշարունակենք միասին առաջ մղել այս առաջնահերթությունները հունիսի 23-ին կայանալիք Կապի հարթակի նախարարական հանդիպման ժամանակ։ Այս բոլոր ճակատներում արդյունավետ համակարգումն ապահովելու համար մենք համաձայնեցինք ստեղծել ԵՄ-ՀՀ համատեղ աշխատանքային խումբ։ Սա կվերահսկի այս բոլոր նախաձեռնությունների և ապագայում ցանկացած այլ միջոցառման իրականացումը»,- ասվում է հայտարարության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի