«Իմ կյանքը լուրջ վտանգի տակ է «Վանաձոր»-ի բերդում»․ կալանավորն ահազանգում է՝ սպառնալիքներ է ստանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.07.2026 | 23:14
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել VK-ի նկատմամբ
13.07.2026 | 23:03
Ուկրաինան և եվրոպական ինը երկրներ ստեղծում են հակաբալիստիկ պաշտպանության կոալիցիա
13.07.2026 | 22:50
Մեծ Բրիտանիան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կներառի ահաբեկչական կազմակերպությունների ցանկում
13.07.2026 | 22:39
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում ու մարզերում
13.07.2026 | 22:30
ԵՄ-ն տարիքային սահմանափակումներ կմտցնի սոցցանցերում երեխաների համար
13.07.2026 | 22:19
Իսրայելը տարիներով հավաքագրել է Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադին՝ ռեժիմի տապալումից երկրի ղեկավար նշանակելու համար․ NYT
13.07.2026 | 22:10
Ալիևը հայտնել է, որ Բաքուն Չինաստանից ռազմական արտադրանք է գնել
13.07.2026 | 22:00
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
13.07.2026 | 21:52
Ֆրանսիան շոգի պատճառով դադարեցնում է ատոմային ռեակտորների աշխատանքը
13.07.2026 | 21:41
Տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պաշտոնական բացման արարողությունը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.07.2026 | 21:30
Փաշինյանը Ծառուկյանին օլիգարխ կոչեց, մինչդեռ ասում էր՝ խոշոր սեփականատեր է․ բիզնեսը չպիտի լինի իշխանության մեջ․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.07.2026 | 21:16
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
13.07.2026 | 21:00
Ծառուկյանի որդին կվերադարձվի՞ ՀՀ․ Փաշինյանի չկատարված ու նոր խոստումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.07.2026 | 20:51
Ստամբուլում հայ համայնքը նշել է Վարդավառը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.07.2026 | 20:42
Հայաստանում ԵՄ նոր առաքելության մեկնարկին նվիրված փորձագիտական կլոր-սեղան քննարկում է անցկացվել
Բոլորը

«Իմ կյանքին լուրջ վտանգ ա սպառնում, ունեմ անձնական թշնամանք այլ կալանավորված անձանց և դատապարտյալների հետ»։ 39-ամյա Խաչատուր Զոհրաբյանն արդեն մեկուկես տարի է՝ կալանքի տակ է․ սկզբում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում է պահվել, հետո տեղափոխվել «Արմավիր», 8 ամիս առաջ՝ «Վանաձոր»․

«Տեղափոխությունների պատճառը եղել է կոնկրետ, որ ես օրինապաշտ կալանավոր եմ, ղեկավարությանը ձեռ չի տվել»։

Կալանավորը պնդում է՝ իրեն տեղափոխել են Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի անմիջական հրամանով․

«2023 թվականին ինձ ճաշարանի պետը կանչեց իր մոտ և հայտնեց, որ ցանկանում է բջջային հեռախոսներ բերել քրեակատարողական հիմնարկ, ոչ միայն բջջային հեռախոսներ՝ թմրանյութ և այլն։ Կցանկանա՞ս իմ հետ աշխատել՝ ես բերեմ, դու վաճառես։ Ես ասացի՝ այո։ Մինչև այդ խոսակցությունն այնպես էր, որ նա հայտնեց կոնկրետ, որ Ծովինար Թադևոսյանը իր հարազատն է։ Ինձ ասեց՝ դու արխային, մեզ ոչ մի բան չի լինի դաժե որ բռնվենք»։

Կալանավորի խոսքով՝ ինքն այդ մասին հայտնել է իրավապահ մարմիններին, ինչից հետո իրեն տեղափոխել են․

«Հայտնել եմ օպերներին, որ սենց բան կա, խնդրում եմ պարզեք, որ էս քարտը եղել է դրսում, այսինքն՝ մի օր հետո արդեն բերդում է։ Էս բջջային հեռախոսը բերել է էսինչ մարդը։ Ծովինար Թադևոսյանը ասում է՝ Զոհրաբյանին անհապաղ տարեք Վանաձոր քրեակատարողական հիմնարկ։ Ու էդ գործը կոծկել են՝ ոչ քննիչ կա, ոչ էլ էդ գործի վերաբերյալ որևէ բան»։

Ըստ կալանավորի՝ իր կյանքին վտանգ է սպառնում «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում, դատապարտյալներից և կալանավորներից սպառնալիքներ է ստանում, իսկ վերջերս կոտրել են իր խցի պատուհանը․

«Ես պատուհանի տակ էի նստած, ու ապակին, որ ջարդվեց, ուղիղ այսպես․․․ հեսա ճաքերն ա, էս էլ են արձանագրել։ Ստացել եմ մարմնական վնասվածք, եկան արձանագրեցին, նկարեցին, որ ամբողջ պատուհանը ջարդվել է։ Ու այսպիսի․․․ վերևի հարկից եռման ջուր են լցնում մեր կամերայի վրա, մեզ վրա։ Ասենք՝ ես պատուհանի մոտ կանգնած, հիմա կարող ա օդ եմ շնչում ուղղակի, տեսնում եմ, որ եռման ջուր են լցնում պակետով, ցելաֆոնով մեզ վրա։ Չորս օր առաջ ես գնում էի դատիս այստեղ, կալանավորներից մեկը վազելով եկավ դեպի ինձ, որպեսզի հարվածեր ինձ»։

Կալանավորը գրեթե բոլոր օղակների պատասխանատուներին դիմումներ է հասցեագրել՝ խնդրելով իրեն կրկին տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ, քանի որ բացի իր մատնանշած վտանգներից, նաև չի կարողանում ընտանիքի հետ տեսակցել։ Որևէ դրական պատասխան չստանալով պատկան մարմիններից՝ Զոհրաբյանը գնացել է ամենածայրահեղ քայլին՝ մի քանի անգամ ինքնավնասում, մեկ անգամ էլ ինքնասպանության փորձ է կատարել։

Այս արարքը, սակայն, ևս քրեական գնահատականի է արժանացել՝ առողջության համար վտանգավոր իրեր և առարկաներ պահելու հոդվածի հատկանիշներով մի քանի քրեական գործով Զոհրաբյանը կրկին հայտնվել է մեղադրյալի աթոռին։ Այնինչ, կալանավորի բուն գործի դատաքննությունը մեկուկես տարի է՝ նույն տեղում է․

«Դեպքը եղել է, այո, օնլայն կարգով է եղել՝ TikTok-ով, ճիշտն ասած։ Հայհոյել են ինձ, գնացել եմ, որպեսզի պատասխան պահանջեմ, հարձակվել են ինձ վրա։ Ինքնապաշտպանվել եմ, խփել եմ, ոչ միտումնավոր կպել է աչքին, խողովակով եմ հարվածել»։

Նախկինում մի քանի անգամ դատապարտված կալանավորի խափանման միջոցն այսօր չի փոխվում, քանի որ դատարանը հիմքում դնում է նախկին դատվածությունները։ Այնինչ, տղամարդը շեշտում է՝ գործով տուժողը Հայաստանում չէ, ինչի հետևանքով գործն առաջ չի գնում․

«Տանում են նիստի, ընդամենը տևում է 3 վայրկյան։ Մտնում եմ դատարան, ասում է՝ 3 ամիս սանկցիա, վերջ, տարեք»։

Ի վերջո, ինչո՞ւ և ո՞ւմ անմիջական որոշմամբ է Խաչատուր Զոհրաբյանի կալանավայրը փոխվել, արդյո՞ք պատկան մարմինների ուշադրության կենտրոնում են նրա կողմից ինքնավնասումների դեպքերը, և գլխավոր հարցը՝ Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանին ուղղված մեղադրանքները որքանո՞վ են հասցեական․ այս մասով դեռևս փետրվարի 10-ին գրավոր հարցմամբ Factor TV-ն դիմել էր ՔԿԾ․ մինչ օրս որևէ պատասխան չենք ստացել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան