«Չի մտնում, ո՞նց անեմ». քաղաքացին քվեատուփի հետևից խոսում է հանձնաժողովի անդամների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 19:51
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը՝ քաղաքացիներին առանց ժամադրության ընդունելու լուրերի մասին
25.10.2026 | 19:16
Քվեարկության ընթացքը Ագարակի 25/16 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 19:13
Համագործակցություն է հաստատվել հայաստանյան և օմանական մի շարք ընկերությունների միջև. ԱԳՄԱՆ
25.10.2026 | 19:00
«Չի մտնում, ո՞նց անեմ». քաղաքացին քվեատուփի հետևից խոսում է հանձնաժողովի անդամների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 18:33
Հրդեհ Աշխաբադի փողոցում․ փրկարարները կանխել են տարածումը դեպի հարևան բնակարաններ
25.10.2026 | 18:19
ԿԸՀ-ն ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 17:00-ի դրությամբ
25.10.2026 | 18:06
ԱԳՄԱ փոխնախարարը կարևորել է բիզնեսի ներգրավվածությունը կենսաբազմազանության պահպանության գործում
25.10.2026 | 18:00
Քվեարկության ընթացքը Վարդաբլուրի 25/26 տեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 17:50
Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն
25.10.2026 | 17:37
ՔՊ-ի վստահված անձն ուղղորդե՞լ է. խախտման ահազանգ Արթիկում, հանձնաժողովի նախագահը հակադարձում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 17:23
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Սարգսյանը հաղթեց գործող օլիմպիական չեմպիոն Սարավիին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 16:58
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 16։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 13 ահազանգ
25.10.2026 | 16:52
25/19 հանձնաժողովի նախագահը պարզաբանեց` ինչու է քվեարկողին օգնողը քվեախցիկում միայնակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 16:38
Լևոն Վահրադյանը՝ թիմակիցների բերման ենթարկման և Արթիկում արձանագրված ընտրախախտումների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 16:28
ՔՊ-ի վստահված անձը սպառնացել է հանձնաժողովի անդամներին՝ ասելով «ընտրություններից հետո կյանք կա»․ Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Իջևանի 38/21 ընտրատեղամասում ընտրություն կատարող քաղաքացիներից մեկը քվեատուփի հետևից սկսել էր ակտիվ խոսել հանձնաժողովի անդամների հետ: Ընտրողի խոսքով՝ քվեաթերթիկը ծրարի մեջ չէր մտնում: Նա սկսեց նկարագրել, թե ինչպես է մի թերթիկը ծրարի մեջ դնում, իսկ մյուսը գցում չօգտագործված թերթիկների աղբարկղը: Այս տեղամասում ընտրելու իրավունք ունի 1428 քաղաքացի, ժամը 18:48-ի դրությամբ 464 քաղաքացի է մասնակցել ընտրությանը, կամ ընտրողների 32,5 տոկոսը:

Իջևանում ՏԻՄ ընտրություններին մասնակցում է երկու քաղաքական ուժ։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Արթուր Ճաղարյանը, իսկ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ցուցակը՝ Լևոն Վարդապետյանը։

Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Հայաստանի 21 համայնքում անցկացվում են ՏԻՄ ընտրություններ։ Դրանցից 19-ում ընտրություններն անցկացվում են համամասնական, իսկ Ֆիոլետովո և Շամիրամ համայնքներում՝ մեծամասնական ընտրակարգով։ Իջևանում ընտրողների ցուցակում ընդգրկված է 29 760 քաղաքացի։

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների համեմատ նրանց թիվը նվազել է 5342-ով, կամ 15.2%-ով։

Ընտրողների թվի նվազման պատճառներից մեկը Ընտրական օրենսգրքի նոր պահանջն է․ ՏԻՄ ընտրություններին քվեարկելու համար ՀՀ քաղաքացին պետք է քվեարկության օրվան նախորդող 730 օրերի ընթացքում առնվազն 366 օր փաստացի գտնված լինի Հայաստանում։

ԿԸՀ-ից հայտնել են, որ բոլոր 517 ընտրատեղամասերը բացվել են ժամը 08:00-ին, և քվեարկությունը մեկնարկել է սահմանված կարգով։

Ընտրողների գրանցման համար օգտագործվում է 972 տեխնիկական սարքավորում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավատարմագրել է 6 դիտորդական առաքելություն, իսկ ընտրությունները լուսաբանելու համար՝ 28 զանգվածային լրատվության միջոց։

Մանրամասները՝ տեսանյութում:

Անի Թամրազյան