4 «կողմ», 1 «դեմ», 1 «ձեռնպահ»․ ընտանեկան բռնության մասին նախագիծը դրական եզրակացություն ստացավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 13:54
Շիրակի մարզի բնակիչներից մեկի գոմում և խորդանոցում մոտ 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել
26.10.2026 | 13:52
Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենը կայցելի Հայաստան
26.10.2026 | 13:45
Հնաբերդում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
26.10.2026 | 13:37
Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը, Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը դուրս եկան կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 13:36
Նիդերլանդների ԱԳ նախարարն Ադրբեջանից հետո Հայաստան կայցելի
26.10.2026 | 13:34
Եկեղեցու հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստը՝ ՈՒՂԻՂ
26.10.2026 | 13:29
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երեխաներից մեկին կվիրահատեն. Ավանեսյան
26.10.2026 | 13:25
Հերի՛ք եղավ, կյանքներս կերան, թող գնան «սև ցուցակ», խզե՛լ պայմանագիրը․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 13:16
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեին․ կան վիրավորներ
26.10.2026 | 13:08
Ալեն Սիմոնյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
26.10.2026 | 13:02
Տավուշում մոլորվելու հետևանքով ՀՀ տարածք անցած Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է Ադրբեջան․ ԱԱԾ
26.10.2026 | 12:54
ԱՄՆ-ն 3,5 մլն դոլար է ներդրել Հայաստանի սահմանային անվտանգության համակարգում․ ծրագիրը կնպաստի նաև ԹՐԻՓՓ-ի իրականացմանը
26.10.2026 | 12:46
Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է բողոքի ցույցերի նոր ալիքի մեկնարկի մասին
26.10.2026 | 12:37
Վորոոնեժին Ուկրաինայի հարվածների հետևանքով 2 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 12:29
4 «կողմ», 1 «դեմ», 1 «ձեռնպահ»․ ընտանեկան բռնության մասին նախագիծը դրական եզրակացություն ստացավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվեց և դրական եզրակացություն ստացավ «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման և ընտանեկան ու կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը և կից փաթեթը։

Օրենսդրական նախաձեռնության հեղինակներն են ԱԺ պատգամավորներ Զարուհի Բաթոյանը, Սոնա Ղազարյանը և Ծովինար Վարդանյանը։ Փաթեթում ներառված են նաև պրոբացիայի և քրեակատարողական ոլորտներին առնչվող լրացուցիչ կարգավորումներ։

Մինչ բուն նախագծի քվեարկությունը՝ նիստում քննարկվեց հարցի քննարկումը հետաձգելու առաջարկը։ Ընդդիմադիր պատգամավորները պարզաբանեցին, որ նպատակ ունեին նախագիծը հետաձգել՝ միջազգային փորձագիտական եզրակացություն ստանալու նպատակով, և քանի որ առաջարկը չընդունվեց, իրենք չեն կարող «կողմ» արտահայտվել ներկայացված տարբերակին։

Այնուհետև հանձնաժողովը քվեարկությամբ հավանություն տվեց փաթեթում երկու լրացուցիչ նախագծերի ընդգրկմանը, որից հետո քվեարկության դրվեց հիմնական օրենսդրական փաթեթին դրական եզրակացություն տալու հարցը։

Քվեարկության արդյունքում նախագիծը ստացավ 4 «կողմ», 1 «դեմ» և 1 «ձեռնպահ» ձայն։ Նույն հարաբերակցությամբ հանձնաժողովը կողմ քվեարկեց նաև օրենսդրական նախաձեռնությունն Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկելու առաջարկությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան