«Ադրբեջանի մասնակցությունը տարբեր մակարդակներով Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին նախատեսված չէ»,- այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Նա նշել է, որ նման այց նախատեսված չէ նախագահ Իլհամ Ալիևի մայիս ամսվա խիտ գրաֆիկում և օրացույցում։ «Իմ ունեցած տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանի նախագահի մասնակցությունը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը տեղի կունենա մայիսին …

