Ռուսական զորքերը հունվարի լույս 13-ի գիշերը զանգվածային հարված են հասցրել Խարկովի արվարձանում գտնվող փոստային տերմինալի վրա, հայտնել է Ուկրաինայի Պետական արտակարգ իրավիճակների ծառայությունը, գրում է Meduza-ն։ Հարձակման հետևանքով զոհվել է չորս մարդ, վեցը՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել։ Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովի տեղեկացմամբ՝ Շևչենկովսկի շրջանի մանկական առողջարանի վրա անօդաչու թռչող սարքի հարված է գրանցվել հենց Խարկովում։ …

