Դատարանը մերժել է Հյուսիս-հարավ ճանապարհի՝ Երևանով անցնող հատվածի հողամասի սեփականատիրոջ հայցը

Լուրեր

27.10.2026 | 19:25
«Փրկե՛նք Ամուլսարը, պահպանե՛նք կենսաբազմազանությունը»․ խաղաղ ակցիա COP17-ի Կապույտ գոտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:13
Այգեհատ և Օձուն գյուղերում 24 ժամ ջուր չի լինի
27.10.2026 | 19:00
«Վաղն այդ տվյալները կարող են օգտագործվել լրագրողների և ակտիվիստների դեմ»․ Դարբինյանը՝ ՀՀ-ում IMEI-ի գրանցման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 18:55
Կրեմլը մանրամասներ է հայտնել Ֆինլանդիայի ու Նորվեգիայի ղեկավարների՝ Պուտինի հետ հեռախոսազրույցից
27.10.2026 | 18:48
Գազատար է վնասվել. գազանջատում՝ Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում
27.10.2026 | 18:37
Ըմբշամարտի ԱԱ. Գևորգ Թադևոսյանը` բրոնզե մեդալակիր, Սլավիկ Գալստյանը պարտվեց
27.10.2026 | 18:23
«Չկաք ոչ մի տեղ, համագործակցության մեջ եք մեր հե՞տ»․ Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստանին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 18:12
ՔԿ-ն քրեական վարույթ չի նախաձեռնել Յաշար Քասիմովի՝ ՀՀ սահմանը հատելու դեպքով
27.10.2026 | 18:10
Փաշինյանն ընդունել է Իսպանիայի թագուհուն // Դատարանից փախած կալանավորին գտել են․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 18:03
ԱԺ-ում սկսեցին գոռալ իրար վրա․ Ռուբինյանը հունից դուրս եկավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:57
Դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբանի նկատմամբ մեղադրական վերդիկտ է կայացվել
27.10.2026 | 17:45
«Այ մարդ, դե սուս մնա, հանգստացի»․ ԱԺ-ում իրավիճակը մի պահ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:42
Գարիկ Սարգսյանը Հոկտեմբերի 27-ի իրադարձությունները կապեց Մեղրիի փոխանակման թեմայի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:33
Կիևյան փողոցի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ այդ թվում սպանության փորձի հատկանիշներով
27.10.2026 | 17:28
Կարեն Ասլանյանն ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ հաղթանակով դարձավ աշխարհի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, դատավոր Նելլի Հարությունյանի նախագահությամբ, մերժել է Հյուսիս-հարավ ճանապարհի՝ Շերամի փողոց 34/1 հասցեի հողամասի սեփականատիրոջ հայցն ընդդեմ ՀՀ կառավարության։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Datalex-ից։

«Արշակ Սերյոժայի Արշակյանի հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ՀՀ կառավարության, երրորդ անձինք՝ Երևանի քաղաքապետարանի, «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ՝ հողամասի նկատմամբ սեփականությունը ձեռք բերելուց հրաժարվելու հիմքով այդ հողամասի նկատմամբ Հայաստանի Հանրապետության իրավունքը դադարած ճանաչելու, սեփականության իրավունքը վերականգնելու և որպես հետևանք՝ հողամասի նկատմամբ սեփականության մասով գերակա շահ ճանաչելու մասին բոլոր իրավական փաստաթղթերն անվավեր ճանաչելու պահանջների մասին, մերժել»,- գրված է դատարանի վճռում։

Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետի տեղակալ Արամ Մարտիրոսյանը Factor.am-ին փոխանցեց, որ հայցվորը վճիռը բողոքարկել է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան, սակայն, ըստ Մարտիրոսյանի, բողոքը վարույթ ընդունելու վերաբերյալ որևէ ապացույց այս պահին չկա։

Մենք կապ հաստատեցինք նաև հայցվոր Արշակ Արշակյանի հետ, որը չցանկացավ մեկնաբանություն տալ։

Արդեն շուրջ երեքուկես տարի Հայաստանի կառավարությունը չի կարողանում ավարտին հասցնել Հյուսիս-Հարավ ճանապարհի՝ Երևանով անցնող հատվածի շինարարական աշխատանքները։ Շերամի փողոց 34/1 հասցեի հողամասի՝ ճանապարհն ավարտելու համար անհրաժեշտ 503 քառակուսի մետր տարածքը դեռևս 2018-ին գերակա շահ է ճանաչվել և 46 մլն դրամով օտարվել ՀՀ-ին։ Սակայն սեփականատեր Արշակ Արշակյանը 2022 թվականին ՀՀ Կառավարության դեմ հայց է ներկայացրել դատարան՝ տարածքի նկատմամբ սեփականության իրավունքը վերականգնելու և պետության անվամբ կատարված իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով։

Հայցվորը նաև միջնորդություն է ներկայացրել, որ մինչև դատական գործի քննության ավարտը բոլոր կողմերին արգելվի հողամասի հետ կապված որևէ գործողություն կատարելը, այդ թվում՝ քանդման կամ շինարարական աշխատանքներ, վտարման գործողություններ, օտարում, գրավադրում և վաճառք: Այս միջնորդությունը դատարանը բավարարել էր։ 

 

Անի Թամրազյան