Միհրան Պողոսյանին առնչվող կոկաինի գործով հետախուզվողի որդին Ռուսաստանում տեսակցել է հորը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին առնչվող կոկաինի գործով մեղադրյալ Գագիկ Բադալյանի որդին՝ Յակոբ Բադալյանը, պնդում է, որ հայրն ու քավորը՝ Միհրան Պողոսյանը, կապ չունեն 2023-ին հայտնաբերված թմրանյութի հետ։ Ավելին՝ իրենք են Հայաստան ներկրված ապրանքի մեջ հայտնաբերել թմրանյութի տարաներն ու դրա մասին տեղյակ պահել Ազգային անվտանգության ծառայությանը։

Նշենք, որ Միհրան Պողոսյանն ու Գագիկ Բադալյանն այս գործով հետախուզման մեջ են։ Բադալյանի որդին դատարանի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց, որ արդեն երկրորդ նիստն է հետաձգվում, ինչի պատճառով չեն կարողանում միջնորդություն ներկայացնել հետախուզման մեջ գտնվող հոր խափանման միջոց կալանքը այլ խափանման միջոցով փոխելու վերաբերյալ։

Որդու խոսքով՝ եթե հոր խափանման միջոցը փոխվի, նա կվերադառնա Հայաստան։

«3 տարի է՝ հորս Հայաստանում չեմ տեսել, 2 անգամ գնացել եմ Ռուսաստան, որ հորս տեսնեմ»,- ասաց հետախուզվողի որդին, որից, ըստ էության պարզ է դառնում, որ հետախուզման մեջ գտնվող հայրը Ռուսաստանի Դաշնությունում է։

Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում 2023 թվականի մայիսի 13-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Հայաստանում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող «Մրգենի» ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի՝ բանանի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Վրաստանի տարածքով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել «կոկաին» տեսակի թմրամիջոց (շուրջ 250 միլիոն եվրո արժողությամբ)։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արաքս Մամուլյան