Ապագան պետք է բերել, տեղադրել էսօրվա մեջ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի» (EUCC) հիմնարկեքի արարողությանը։ Վարչապետը հանդես է եկել ելույթով։

«Այն կառուցվում է Երևանի Հրազդանի կիրճի մոտակայքում՝ գործող Թումո կենտրոնի անմիջական հարևանությամբ։ 18.000 մ² ընդհանուր մակերես զբաղեցնող շենքը նախագծել է աշխարհահռչակ MVRDV ճարտարապետական ընկերությունը։ Համալիրը կներառի Թումո լաբեր՝ կրթական, ինժեներական և ինկուբացիոն ծրագրերով, 42 Երևան՝ ֆրանսիական ծրագրավորման դպրոցի տեղական մասնաճյուղ, հետազոտական և կիրառական լաբորատորիաներ, համատեղ աշխատանքի և համաֆինանսավորման հարթակներ, կոնֆերանս կենտրոն և բիզնես տարածքներ։

Նախագիծն իրականացվում է ՀՀ Կառավարության՝ Հայաստանում տեխնոլոգիական կրթության զարգացման բարեփոխումների ընդհանուր տրամաբանությամբ։ Ծրագրի արժեքը 42,5 մլն եվրո է, որի 12,5 մլն եվրոն Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև կնքված «ԵՄ-ն հանուն նորարարության» ծրագրի շրջանակում «Սիմոնյան» կրթական հիմնադրամին ԵՄ–ի տրամադրած դրամաշնորհն է։ EUCC-ի կառուցումը կնպաստի Հայաստանի՝ որպես տեխնոլոգիական և ինժեներական կենտրոն դիրքի բարձրացմանը։ Արդյունքում, ըստ պատասխանատուների, կձևավորվի տարածաշրջանի եզակի STEM հանգույց, կստեղծվեն ներդրումային և բիզնես համագործակցության նոր հնարավորություններ, կապահովվի համաշխարհային չափանիշներին համապատասխան կրթություն և փորձառություն։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և շնորհակալություն հայտնել նախագիծն իրականացնողներին՝ ԵՄ գործընկերներին, Թումո կենտրոնին, նախագծի հեղինակին: Վարչապետն իր խոսքում անդրադարձել է ժողովրդի և ապագայի միջև առկա տարածությանը և նշել, որ այն հաղթահարելու համար ապագան պետք է բերել և տեղադրել այսօրվա մեջ, որովհետև եթե ապագան այսօրվա մեջ չէ, այն գործնականում գոյություն չունի: «Սա շատ կարևոր արձանագրում է, և մեր մտածողության մեջ ամենաշատը դա է փոխվում, որ ապագան ինչ-որ հեռու մի տեղ չէ, ապագան այսօր է, որովհետև այսօր ինչ ապագա մենք ստեղծում ենք, այդ ապագան էլ գոյություն կունենա»,- ասել է երկրի ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանն արձանագրել է՝ այսօր Հայաստանի Հանրապետությունում լավ կյանքը հասանելի է. «Լավ կյանքը հասանելի է բոլոր այն մարդկանց համար, ովքեր կարող են և ուզում են ընթանալ կրթության ճանապարհով, ընդ որում՝ անկախ տարիքից: Եվ ընդհակառակը՝ անհասանելի է ցանկացած մարդու համար, ով լավ կյանք տանող ճանապարհին չի որդեգրում կրթությունը»:

Ամփոփելով վարչապետն ընդգծել է՝ այս նախագիծը լավ և գեղեցիկ կյանքի մասին է և ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր կառուցում են այդ ճանապարհը և նրանց, ովքեր ոտք են դնելու այդ ճանապարհին։

2020 թ.–ից Թումո լաբերն ու 42 Երևանը հազարավոր շահառուների են տրամադրել նորարարական կրթություն և իրականացրել ավելի քան 55 նախագիծ տեղական և միջազգային ընկերությունների հետ՝ ձևավորելով գիտելիքի փոխանցման և տեխնոլոգիական արտադրանքի զարգացման գործուն միջավայր»,- ասված է հաղորդագրությունում։

Մանրամասները՝ տեսանյութում։