Ավելի ծանր պատիժ, քան՝ այսօր. Ընտանեկան բռնության մասին օրենքում նոր փոփոխություններ են առաջարկվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 11:04
Զբաղվածության ապահովման ծրագիր. նոր հնարավորություններն ու փոփոխությունները. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 10:59
«Մեգամոլի» տարածքում գործած շուկայի սեփականատեր ընկերությունը պետությունն օտարել է գնահատված արժեքից շուրջ 146 մլն դրամով էժան․ քրեական վարույթ է նախաձեռնվել
26.10.2026 | 10:50
Այո՛, փաթեթը մշակվել է Աննա Հակոբյանի արշավի շրջանակներում․ ՆԳ նախարարը ներկայացրեց նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:46
Վուչիչը հայտարարել է Սերբիայի խորհրդարանական ընտրություններում պարտության մասին
26.10.2026 | 10:36
Էլեկտրական ավտոբուսների գնման մրցույթ պետք է հայտարարվի, Higer ավտոբուսների փոխարինում արվի․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:26
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը 4-րդն է ԱԱ-ի մեդալային հաշվարկում
26.10.2026 | 10:24
«Վարչապետի հետ ժամանակ առ ժամանակ ապրող մի կին…», «Չափի մեջ մնացեք». Բաքոյանն արձագանքեց Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:13
Նաիր Թիկնիզյանն առաջին ասիստն է կատարել «Օլիմպիակոսի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:06
Ավելի ծանր պատիժ, քան՝ այսօր. Ընտանեկան բռնության մասին օրենքում նոր փոփոխություններ են առաջարկվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 09:53
«Ռեալը» հաղթել է «Բարսելոնային» Մբապեի դուբլի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.10.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 09:03
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
Բոլորը

Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստում քննարկում է «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի և հարակից օրենքների լրամշակված փաթեթը:

Նախագծի համահեղինակ, պատգամավոր Զարուհի Բաթոյանը նշեց, որ օրենսդրական փոփոխությունների հիմնական նպատակը բռնության ենթարկված անձանց պաշտպանության արդյունավետության բարձրացումն ու դեպքերի առավել զոհակենտրոն քննությունն ապահովելն է:

«Ի՞նչ առանցքային փոփոխություններ են առաջարկվում.

«Նախազգուշացման» վերացում. Առաջարկվում է հրաժարվել նախազգուշացումից՝ որպես պաշտպանական միջոցի, քանի որ այն իրական արդյունավետություն չի ապահովում: Փոխարենը կներդրվի բռնության ենթարկված անձի կանխարգելիչ հաշվառում, որպեսզի նա մշտապես մնա իրավապահների ուշադրության կենտրոնում:

Ոստիկանության պարտադիր հաղորդում 12 ժամում. Ոստիկանության ծառայողը պարտավոր կլինի դեպքի մասին տեղեկանալուց հետո առավելագույնը 12 ժամվա ընթացքում հանցագործության մասին հաղորդում ներկայացնել քննչական մարմնին, եթե առկա են առերևույթ հանցագործության հատկանիշներ: Բացի այդ, ահազանգով մեկնելիս ոստիկանները պարտավոր կլինեն կրել տեսախցիկներ:

Պաշտպանական որոշումների ժամկետների երկարաձգում. Քրեական վարույթի առկայության դեպքում պաշտպանական կամ անհետաձգելի միջամտության որոշումները կգործեն մինչև 2 ամիս ժամկետով՝ անկախ նախկին սահմանափակումներից, մինչև մեղադրյալը կալանավորվի կամ կիրառվեն հատուկ պաշտպանական միջոցներ:

Պարտադիր վերականգնողական (ռեաբիլիտացիոն) ծրագրեր. Բռնություն գործադրած անձանց համար ռեաբիլիտացիոն ծրագրեր անցնելը կդառնա պարտադիր ինչպես պաշտպանական, այնպես էլ անհետաձգելի միջամտության որոշումների պարագայում: Պարտականությունը չկատարելը կառաջացնի պատասխանատվություն:

Հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանություն. Ֆիզիկական բռնության հասկացությունը կներառի նաև աջակցող սարքերից (սայլակ, լսողական ապարատ և այլն) զրկելը կամ դրանք վնասելը: Եթե միջամտության որոշում է կայացվում հաշմանդամություն ունեցող անձի միակ խնամողի նկատմամբ, ոստիկանությունն անհապաղ պետք է ապահովի այլընտրանքային խնամք:

Ավելի խիստ պատիժներ և համատեղ բնակության արգելք. Քրեական օրենսգրքում ընտանեկան բռնության հանցակազմերը կառանձնացվեն առանձին գլուխներով՝ ավելի խիստ պատիժներով: Բացառվելու է պատասխանատվությունից ազատումը «գործուն զղջալու» հիմքով: Տնային կալանք չի կարող կիրառվել, եթե մեղադրյալն ու տուժողը ապրում են նույն հարկի տակ և հնարավոր չէ ապահովել տուժողի այլ բնակավայր տեղափոխվելը:

Տուժողի մեկանգամյա հարցաքննություն. Երկրորդային վիկտիմիզացիայից խուսափելու նպատակով տուժողները կհարցաքննվեն միայն մեկ անգամ, բացառությամբ նոր ի հայտ եկած հանգամանքների»,- փոփոխությունները ներկայացրեց Բաթոյանը։

Փաթեթում առաջարկվում է ներառել նաև «Պրոբացիայի մասին» օրենքի և Քրեակատարողական օրենսգրքի լրացումները (ռեաբիլիտացիոն ծրագրերի մասով), որոնց ուժի մեջ մտնելու ժամկետ է նախատեսվում 2028 թ. հուլիսի 1-ը:

Թեև հանձնաժողովի նախագահ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը չհերքեց, որ առաջարկվող փոփոխություններն ու գործիքակազմերը խիստ անհրաժեշտ են, սակայն նա իր մտահոգությունն ու դժգոհությունը հայտնեց գործընթացի տեմպերի վերաբերյալ:

Ըստ նրա՝ նման ծավալուն և հանրային մեծ հնչեղություն ունեցող փաթեթը արտահերթ ռեժիմով քննարկելը և նոր նախագծերով լրացնելը վնասում է օրենսդրության որակին, քանի որ պատգամավորներն ու հանձնաժողովի անդամները զրկվում են փաստաթղթին հանգամանալից ծանոթանալու և բովանդակային խորքային քննարկում ծավալելու հնարավորությունից:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան