Ամեն ինչ արվում է հանուն Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու. Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

26.10.2026 | 17:41
Գերմանիան պատրաստվում է գնել Ուկրաինայում մշակված «Բարս» հրթիռները․ FT
26.10.2026 | 17:33
Էլինա Դանիելյանը՝ Եվրոպայի կանանց ակումբային գավաթի փոխչեմպիոն. ԼՈՒՍԱՆԿԱՐ
26.10.2026 | 17:25
Եկամուտների տարեկան հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է․ ՊԵԿ
26.10.2026 | 17:13
Ջրվեժում 5000 քմ հողատարածքը վերադարձվել է պետությանը․ Գլխավոր դատախազություն
26.10.2026 | 17:07
Եղոյանն ուղիղ չպատասխանեց` հանձնաժողովի նպատակը Գարեգին Բ-ի հեռացու՞մն է. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 17:00
Հայտնի է սամբոյի Հայաստանի հավաքականի կազմն աշխարհի առաջնությունում
26.10.2026 | 16:50
Հաջիևը հայտարարել է, թե Հայաստանն ու հայ հասարակությունը «պետք է ներողություն խնդրեն ադրբեջանցիներից»
26.10.2026 | 16:42
Ամեն ինչ արվում է հանուն Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու. Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 16:29
Արմավիրի դատարանից կալանավոր է փախել․ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում
26.10.2026 | 16:21
Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը եզրափակիչում է, Գալստյանը և Թադևոսյանը կգոտեմարտեն բրոնզե մեդալի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 16:16
Թրամփը Նորվեգիան «զուգարան-երկիր» է անվանել՝ իրեն Նոբելյան մրցանակ չշնորհելու համար
26.10.2026 | 16:07
Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով բանակցությունների վերսկսումը չի նշանակում ռազմական գործողությունների սահմանափակում
26.10.2026 | 15:58
Բաքուն Իրանին մեղադրել է երկրի ներքին գործերին միջամտելու մեջ՝ դպրոցներում հիջաբի արգելքի ֆոնին
26.10.2026 | 15:47
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանը մեղադրվում է խուզարկության ժամանակ օտարերկրացի վստահորդի պայուսակից 800 հզ դրամ գողանալու մեջ
26.10.2026 | 15:37
Գյումրիում հրդեհ է բռնկվել բնակելի տանը
Բոլորը

Ազգային ժողովի՝ Հայ առաքելական եկեղեցում առաջացած ճգնաժամի խնդիրներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը հաստատեց իր աշխատակարգը։ Որոշմանն անհրաժեշտ էր հանձնաժողովի 11 անդամից առնվազն 6-ի կողմ ձայնը։ Աշխատակարգին կողմ քվեարկեց 6 անդամ։

Հանձնաժողովի անդրանիկ նիստում քննարկվեցին նաև հրավիրյալների հետ հանդիպումների անցկացման, նիստերի տևողության և արտահերթ նիստեր հրավիրելու ընթացակարգերը։

Հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը պարզաբանեց, որ նիստի սկզբում յուրաքանչյուր անդամ կարող է առաջարկել այն անցկացնել հատուկ ընթացակարգով։ Այդ դեպքում ժամանակային սահմանափակումները չեն գործի՝ հաշվի առնելով քննարկվող հարցի առանձնահատկությունները և լրացուցիչ հարցերի ու պարզաբանումների անհրաժեշտությունը։ Հատուկ ընթացակարգ կիրառելու վերաբերյալ որոշումը կընդունվի հանձնաժողովի քվեարկությամբ։

Քննարկվեց նաև փակ նիստեր անցկացնելու հարցը։ Նշվեց, որ եթե հրավիրյալը ցանկանա նիստն անցկացնել փակ ձևաչափով, հանձնաժողովի անդամները կարող են այդ հարցը քննարկման և քվեարկության դնել։

Անդրադառնալով հերթական և արտահերթ նիստերի հրավիրման կարգին՝ հանձնաժողովի նախագահը նշեց, որ յուրաքանչյուր անդամ կարող է դիմել հանձնաժողովի նախագահին կամ հանձնաժողովին՝ հերթական նիստ հրավիրելու առաջարկով։ Սակայն նման առաջարկի հիման վրա նիստ հրավիրելու հարցը կախված է հանձնաժողովի նախագահի կամ հանձնաժողովի որոշումից։

Ի տարբերություն դրա՝ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ քառորդը, այսինքն՝ 11 անդամից երեքը, կարող է նախաձեռնություն ներկայացնել արտահերթ նիստ հրավիրելու համար։ Եթե առաջարկվող օրակարգը համապատասխանում է հանձնաժողովի իրավասությանը, նախագահը պարտավոր է հրավիրել նիստը։

Հանձնաժողովի անդամներից Ալխաս Ղազարյանը նշեց, որ հանձնաժողովի գործունեությունը պետք է ուղղված լինի Հայ առաքելական եկեղեցում առկա խնդիրների բացահայտմանն ու դրանց լուծմանը։

Հանձնաժողովի նախագահն իր հերթին ընդգծեց, որ մարմնի նպատակը խնդիրները վերհանելն ու դրանց հնարավոր լուծումներ առաջարկելն է, ոչ թե դատելն ու դատապարտելը։ Նրա խոսքով՝ արդեն իսկ նամակներ և հաղորդագրություններ են ստացվում տարբեր անձանցից, եկեղեցական սպասավորներից ու հավատացյալ քաղաքացիներից։

Հանձնաժողովը նախատեսում է հրապարակել էլեկտրոնային հասցե, որով քաղաքացիները կկարողանան ներկայացնել իրենց առաջարկները, տեղեկություններն ու գաղափարները։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Արփի Հակոբյան