Դատավորների միությունը ԲԴԽ-ին կոչ է անում դատական նիստերին դրսևորել զուսպ ու դատավորներին վայել վարքագիծ

Լուրեր

27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
Բոլորը

ՀՀ դատավորների միությունը հայտարարություն է տարածել, որով Բարձրագույն դատական խորհրդին կոչ է անում հետևողական լինել և հատկապես դատական նիստերին դրսևորել զուսպ ու դատավորներին վայել վարքագիծ։

«Բարձրագույն դատական խորհրդում շարունակվում է Դավիթ Հարությունյանի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա կարգապահական վարույթի նոր քննությունը, որը սկիզբ է առել 2023 թվականին դատավորի լիազորություններն  անօրինական դադարեցնելու որոշման վերացմամբ: Նշված և նախորդած համանման` դատավոր Սուրեն Անտոնյանի և դատավոր Արթուր Ստեփանյանի վերաբերյալ գործերով ԲԴԽ-ն չի կատարում Սահմանադրական դատարանի և Դատական օրենսգրքի 157-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջները. նախկինում իր իսկ կայացված անօրինական որոշումները վերացնելուց հետո անգամ դատավորներին իրենց նախկինում զբաղեցրած պաշտոնում վերականգնելուց հրաժարվելու պայմաններում, օրենքով չնախատեսված ընթացակարգերով` առանց դատավորի կարգավիճակի ու իրավունքների, երաշխիքների վերականգնման քննել է նրանց վերաբերյալ կարգապահական վարույթներ:

Նշված գործընթացներն ուղեկցվում են նաև դատական իշխանության հեղինակությանը վնասող դրսևորումներով.

2026թ. փետրվարի 20-ին Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամը, 2011-2023թթ. դատական համակարգը բնութագրելով «վերից վար կոռումպացված` նշանակումներից ու ազատումներից սկսած, վերջացրած դատական ակտերը գներով կայացնող»,  դատողությունների սկզբնաղբյուր կամ հիմք վկայակոչելով «միջազգային հանրությանը» և/կամ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների գոյություն չունեցող զեկույցները, հարց է հղել 2023 թվականին ազատ խոսքի («ԲԴԽ-ին միանձնյա և կոնսենսուսով որոշումներ կայացնելու, դատավորների լիազորությունները ապօրինի դադարեցնելու համար»)  ենթադրյալ խախտման համար կարգապահական պատասխանատվության ենթարկված դատավորին` Դավիթ Հարությունյանին, թե արդյոք նա այդ («միջազգային հանրության») գնահատականները դիտել է հարձակում դատական համակարգի նկատմամբ, թե` ոչ, և եթե` այո, ապա ինչու չի քննադատել այդ զեկույցները:

Ազատ խոսքի համար կարգապակահական պատասխանատվության ենթարկվող անձի` դատական իշխանության հասցեին վնասող անհիմն դատողություններ չկատարելու կոչին, բացարկին, նշված տեսանյութերը չհանրայնացնելու միջորդություններին Խորհուրդը 2026 թ. փետրվարի 23-ի որոշմամբ արձագանքել ու իր անդամի դատողությունները դիտել է իրավաչափ (նույնիսկ կողմնակալության տպավորության չհանգեցնող)` իբր վերջինիս խոսքը հիմնված է միջազգային զեկույցների («ԲԴԽ-ի համար ոչ հեղինակավոր») վրա` զլանալով վկայակոչել գեթ մեկը:

Նույն ժամանակահատվածում թե՛ միջազգային, թե՛ ներպետական որևէ կառույցի, կազմակերպության, «միջազգային հանրության» գնահատական (նույնիսկ ոչ հեղինակավոր կամ առավել ևս հեղինակավոր) նման եզրակացություններ չի պարունակել, (ինչի մասին է փաստում նաև ԲԴԽ որոշման ստույգ հղման բացակայությունը) և եթե անգամ այդպիսին պարունակեր,  և  դա հայտնի լիներ միայն ԲԴԽ-ին, ապա այն չէր կարող հղման հիմք ծառայել այլուրեքության ապահովման և դատական իշխանության հեղինակությանը  վնասող դատողություններ անելու համար:

Այլ կերպ ասած` Հայաստանի Հանրապետության պատմության մեջ նման գնահատականներ չեն հանդիպում որևէ հեղինակավոր միջազգային կազմակերպության զեկույցներում, այսինքն` հնչեցվածը պարունակում է փաստազուրկ ու մտացածին գնահատականներ:

Սահմանադրությամբ դատավորների անկախությունը երաշխավորող մարմինը դատավորներին մինչև 2023 թվականը պարբերաբար պատասխանատվության է ենթարկել դատական իշխանությանը վերաբերող` դատավորների անկախությունը սահմանափակող գործընթացների, ԲԴԽ-ի քննադատության` ազատ խոսքի չարաշահման մեղադրանքներով, սակայն 2026 թվականին դատական իշխանության հասցեին` ներառյալ նաև ԲԴԽ գործող դատավոր անդամների վերաբերյալ, նույն ԲԴԽ-ն թույլ է տվել այնպիսի արձանագրումներ, որոնք դուրս են ազատ խոսքի ու քննադատության սահմաններից, պարունակում են վիրավորանքի և ինստիտուտի հեղինակազրկման հատկանիշներ` հաշվի առնելով այդպիսիք ԲԴԽ ամբիոնից հնչեցնելու և այն իրենց կողմից տարածելու ու հազարավոր քաղաքացիների դիտումներ արձանագրելու հանգամանքները:

Հաշվի առնելով, որ ԲԴԽ-ն արդեն իսկ նշված գործողություններին միաձայն տվել է գնահատական, անհեռանկար է դառնում առանձին անդամների պատասխանատվության հարցի բարձրաձայնումը, այդուհանդերձ, կոչ ենք անում Բարձրագույն դատական խորհրդին հետևողական լինել և հատկապես դատական նիստերին դրսևորել զուսպ ու դատավորներին վայել վարքագիծ»,- ասված է հայտարարությունում։