Ֆուտբոլի Հայաստանի առաջնության վերսկսումը հետաձգվեց

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ձմեռային ընդմիջումից հետո փետրվարի 27-ին պետք է մեկնարկեր ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգան, սակայն առաջնության վերսկսումը հետաձգվել է եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

16-րդ տուրի խաղերի վերանշանակման մասին ՀՖՖ-ն կտեղեկացնի հավելյալ։

Պրեմիեր լիգայի առաջատարն «Արարատ-Արմենիան» է, որը 15 խաղից հետո ունի 34 միավոր։ 2-4-րդ տեղերը բաժանող «Ուրարտուն» (15 խաղ), «Փյունիկը» (14 խաղ) և «Ալաշկերտը» (15 խաղ) վաստակել են 29-ական միավոր։ Գործող չեմպիոն «Նոան» 14 խաղից հետո 23 միավորով 5-րդ տեղում է։

Հայաստանի առաջնության 16-րդ տուրի ժամանակացույցը հետևյալն էր․

Փետրվարի 27

«Արարատ» – «Ալաշկերտ»՝ 15:00 (Երևանի «Հանրապետական» մարզադաշտ)

«Ուրարտու» – «Վան»՝ 17:00 («Ուրարտու-1» մարզադաշտ)

Փետրվարի 28

«Շիրակ» – ԲԿՄԱ՝ 15:00 (Գյումրիի քաղաքային մարզադաշտ)

«Արարատ-Արմենիա» – «Փյունիկ»՝ 17:00 (Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտ)

Մարտի 2 

«Գանձասար» – «Նոա»՝ 15:00 (Երևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտ)