Երկու տարի առաջ այս օրը Բաքուն զինված ագրեսիա սանձազերծեց Արցախի դեմ։ Շուրջ 10-ամսյա շրջափակումից հետո՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ի սահմաններում, Բաքուն ռազմական գործողություններ սկսեց, այսպես կոչված, «հակաահաբեկչական գործողությունների» անվան տակ։ Հարձակումը սկսվեց զանգվածային հրթիռահրետակոծությամբ և ԱԹՍ-ների հարվածներով։ Ռազմական օբյեկտներից և մարտական դիրքերից բացի՝ Ադրբեջանը թիրախավորել էր նաև Արցախի բնակավայրերն ու մայրաքաղաք Ստեփանակերտը։ Այդ …

