Քանաքեռավանը Երևանին կապող ճանապարհի կամուրջն անմխիթար վիճակում է։ Բետոնե շերտը քայքայված է, մետաղյա կառուցվածքը՝ վնասված, իսկ մեքենայով անցնելը դարձել է վտանգավոր։ Բնակիչները փորձում են խնդիրը լուծել իրենց ուժերով` երկաթյա թիթեղներ և քարեր դնելով` կանխելու համար փլուզումը։ Դեպի կամուրջ տանող ճանապարհի մի մասը բնակիչներն ասֆալտապատել են իրենց նախաձեռնությամբ ու փողերով․ հետո ասֆալտին փոխարինելու են գալիս՝ գրունտն …

