Իրանի անվտանգության բարձրագույն մարմինը հաստատել է նոր պաշտպանության խորհրդի ստեղծումը։ Այս մասին կիրակի օրը հաղորդել են պետական լրատվամիջոցները՝ Իսրայելի հետ 12-օրյա պատերազմին վերջ դրած հրադադարից մեկ ամիս անց, գրում է Asharq al-awsat-ը։ «Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հաստատել է Ազգային պաշտպանության խորհրդի ստեղծումը»,- հայտնել է պետական հեռուստատեսությունը։ Նոր մարմնին, որը կղեկավարի նախագահը և կներառի բարձրաստիճան զինվորական …

