Սամվել Կարապետյանն ամուր թելերով Կրեմլին է կապված, ստիպված կլինի ՀՀ-ի շահերին հակասող որոշումներ կայացնել․ Գարեգին Միսկարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

«+374» քաղաքական ինքնորոշման ակումբի նախագահ Գարեգին Միսկարյանի համոզմամբ՝ ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի՝ վարչապետի պաշտոնում հնարավոր առաջադրման շուրջ բանավեճը մակերեսային է, իսկ խնդիրն ավելի խորքային է և վերաբերում է Հայաստանի ինքնիշխանությանն ու պետական մտածողության բացակայությանը։

Factor TV-ի հետ զրույցում, անդրադառնալով մեկ անձի համար Սահմանադրություն փոխելու հնարավորությանը, Միսկարյանը նշեց, որ նման քննարկումը սխալ հարթության վրա է։ «Ցավալի է, որ այդքան կարևոր հարցը, ինչպիսին երկքաղաքացիների ընտրվելու իրավունքի հարցն է, քննարկվում է այսքան տհաճ ենթատեքստում, ինչպիսին ռուսաստանաբնակ օլիգարխի՝ Հայաստանում վարչապետ լինելու կամ դրա ցանկությունն ունենալն է», – նշեց նա։

Միսկարյանի խոսքով՝ խնդրի էությունը ոչ թե Սամվել Կարապետյանի անձն է, այլ նրա կողմնակիցների մոտիվացիան։ «Այսինքն, այստեղ Սամվել Կարապետյանի կողմնակիցները ոչ թե գալիս են արդարությունը վերականգնելու, այլ իրենց առաջնորդի համար անհրաժեշտ նվազագույն պայմաններն ապահովելու, որպեսզի նա գա և Հայաստանում Իվանիշվիլի աշխատի։ Դա, ես կարծում եմ, արդար չի այս հարցի խորքային, բովանդակային կարևորության տեսանկյունից»։

Ըստ բանախոսի՝ Կարապետյանի պես քաղաքական գործչի հայտնվելը Հայաստանի իշխանությունում ուղիղ վտանգ է պետության ինքնիշխանությանը, քանի որ նա, Միսկարյանի խոսքով, սերտորեն կապված է Կրեմլի հետ։

«Նա ռուս օլիգարխ է։ Ռուսաստանում մեծ փողատերերը առանց Կրեմլի հովանավորության և համաձայնության այդ կապիտալին չեն կարող տիրապետել։ Մենք ունենք դեպքեր, երբ որ Վլադիմիր Պուտինի իշխանությանը քննադատած օլիգարխները ունեզրկվեցին, բանտարկվեցին, մահացան։ Եվ բնական է, որ դա տարածվում է նաև այնպիսի հարուստ մարդու վրա, ինչպիսին Սամվել Կարապետյանն է։ Եվ հիմա նրա՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի ղեկավարի պաշտոնը ստանձնելը ուղիղ նշանակում է, որ ինքը Կրեմլից ցուցում է ստացել գնալ և, այսպես ասած, բերման ենթարկել Հայաստանի Հանրապետությունը, որը Կրեմլի ոտքերի տակից գնացել է»,- մեկնաբանեց Միսկարյանը։

Նա նաև քննադատեց գործող իշխանությանը՝ ընդգծելով, որ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը չունեն պետության սուբյեկտայնությունը բարձրացնելու իրական օրակարգ։ «Ցավոք սրտի, գործող իշխանության և ընդդիմության օրակարգը միակն է՝ գալ իշխանության կամ պահել իշխանությունը։ Այլ օրակարգ գոյություն չունի»։

Այս համատեքստում նա հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոստովանությունը, թե մինչև 2021 թվականը ինքը եղել է «գուբերնատոր կամ ֆորպոստի ղեկավար»։ «Դա ինքնախոստովանական ցուցմունք է այն առումով, որ ինքը, գիտակցելով, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը վտանգված է, շարունակել է ծառայել այդ պաշտոնում՝ առանց հանրության հետ երկխոսության մեջ մտնելու, առանց այդ խնդրի բարձրաձայնելու, առանց քայլեր ձեռնարկելու, որպեսզի իրավիճակը փոխվի»։

Գարեգին Միսկարյանի կարծիքով առաջիկա ընտրությունները լինելու են ոչ թե լավի և վատի, այլ երկու ոչ բավարար տարբերակների միջև ընտրություն։ «Մի դեպքում մենք դրա հնարավորությունը կշարունակենք պահպանել, և դրանից հետո պարտավոր կլինենք հաջորդ ընտրությունների համար ձևակերպել այն խնդիրները, որոնք անհրաժեշտ է լուծել, իսկ մյուս դեպքում՝ դրա հնարավորությունից հնարավոր է զրկվենք»,- ասաց նա՝ նկատի ունենալով ինքնիշխանության պահպանման հեռանկարը։

Խնդրի հիմքում, ըստ նրա, քաղաքական դաշտի թուլությունից զատ, հասարակության մեջ ինքնորոշման մշակույթի բացակայությունն է։ Նա քննադատեց կրթական համակարգը՝ պնդելով, որ այն չի ձևավորում քննադատական միտք ունեցող և պատասխանատվություն ստանձնող քաղաքացի։

«Մենք դպրոցից փորձում ենք կերտել խեղճ, ենթարկվող, ամեն ինչը հանդուրժող, սեփական քննադատական մտածողությունից զուրկ, կարծրատիպերով առաջնորդվող երիտասարդներ, հասարակություն, և դա ողբերգության արմատն է, հիմքը։ Մեր խնդիրը խորքային է՝ այդ ինքնորոշման մեջ է։ Մեր հասարակությունը բավարար քաղաքագիտական միտք և գործիքակազմ չունի, պատկերացումներ չունի՝ իրականացնելու դա»,- եզրափակեց Գարեգին Միսկարյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան