ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Հայելի ակումբ»-ի։ Պահանջում է հրապարակայնորեն հերքել «hayeli․am» լրատվական կայքում և համանուն ֆեյսբուքյան էջում օգոստոսի 19-ին հրապարակված «Ինչ կապ ունի երեկ մահացած Բրավոյի Կարենը Հայկ Սարգսյանի հետ» վերնագրով հոդվածում Հայկ Սարգսյանին վերաբերվող տեղեկությունն՝ ամբողջությամբ։ Ըստ պատգամավորի՝ հոդվածում տեղ գտած տեղեկություններն ամբողջությամբ զրպարտություն են, իրականությանը …

