ՀՀ-ն Ադրբեջանի մոտ չի ստանձնել պարտավորություն փոխել Սահմանադրությունը. Միրզոյանը` Բաքվի նախապայմանների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

«ՀՀ-ն երբևէ որևէ երրորդ կողմի առջև պարտավորություն չի ստանձնել և չի ստանձնելու փոխել ՀՀ Սահմանադրությունը»,- այսօր  ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի հետ համատեղ ասուլիսում ասաց  ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով Factor TV-ի հարցին։

«Ինչպես և նախկինում, այդպես էլ հիմա, այդպիսի հարց, որպես փոխհամաձայնեցված օրակարգի հարց, գոյություն չունի մեր քննարկումներում, և ՀՀ Սահմանադրության փոփոխության կամ նոր Սահմանադրություն ընդունելու հարցը բացառապես ներքաղաքական օրակարգի և մեր ժողովրդի որոշելիքն է»,- նշեց նախարարը:

 Միրզոյանի խոսքով՝ Ադրբեջանը շարունակում է ՀՀ Սահմանադրության փոփոխությունը որպես պայման ներկայացնել Խաղաղության պայմանագրի կնքման հարցում։

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ Խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանը «տնային աշխատանք» ունի անելու՝ փոխելու Սահմանադրությունը։ Ադրբեջանի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ պարբերաբար հայտարարում են, որ մինչև ՀՀ-ն չփոխի Սահմանադրությունը, Խաղաղության պայմանագիրը չի կնքվելու։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան