Ինչ է հայտարարագրել նախկին փոխնախարարը, որին պատրաստվում են Շենգավիթի թաղապետ նշանակել

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Factor TV-ի տեղեկություններով՝ առաջիկայում Շենգավիթի թաղապետ կնշանակվի շրջակա միջավայրի նախարարի տեղակալի նախկին պաշտոնակատար Տիգրան Գաբրիելյանը։ Նա այդ պաշտոնում նշանակվել էր 2022 թվականի հունիսի 24-ին, ազատվել՝ օգոստոսի 18-ին։

Ուսումնասիրել ենք նախկին փոխնախարարի՝ պաշտոնը դադարեցնելու դրությամբ ներկայացված հայտարարագիրը։

Նշվում է, որ Գաբրիելյանը բնակվում է կնոջ և անչափահաս զավակի հետ։ Կինը՝ Գոհար Գինոսյանը, աշխատում է «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում որպես գլխավոր մասնագետ։

Տիգրան Գաբրիելյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ Հայտարարագրել է մեկ մեկ բնակարան Էրեբունիում, որը համատեղ սեփականություն է, կանխիկ՝ 12 հազար դոլարի չափով։ Հայտարարատուն նաև 2006-ին թողարկված Lexus-ի մասին է նշել իր հայտարարագրում։ Մեքենան պատկանում է կնոջը, գնվել է 2018-ի հուլիսին, Գաբրիելյանն այն օգտագործում է։

Տիգրան Գաբրիելյանը 8 բանկային հաշիվների մնացորդներ է հայտարարագրել․

– 2,871,998 դրամ,

-4098 դոլար,

-2,616,392 դրամ,

-4,490,370 դրամ,

-137 դոլար,

-1․55 եվրո,

-4957 դրամ,

-1 դրամ։

Գաբրիելյանը մեկ աղբյուրից՝ ՇՄՆ-ից ստացված եկամուտ է հայտարարագրել, որը կազմել է 7 միլիոն 512 հազար դրամ։ Գաբրիելյանը 2 փոխառություն ունի վերցրած, շուրջ 33 միլիոն դրամ է կազմում բնակարանի հիփոթեքը, ևս մեկը՝ 26,5 միլիոն դրամի չափով։

Նախկին փոխնախարարը նաև Անասնաբույժների ազգային ասոցիացիայի և Տոհմային կենդանիների անասնաբույծների ասոցիացիայի անդամ է։