Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է կենսաչափական նոր փաստաթղթերի տրամադրման «ՀայՓաս» ընկերության՝ Երևան մոլում տեղակայված նոր գրասենյակի բացման արարողությանը։
Հիշեցնեք, որ, նոյեմբերի 1-ից Հայաստանում պաշտոնապես կմեկնարկի նոր սերնդի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը։ Նոր փաստաթղթերը համապատասխանելու են միջազգային չափանիշներին, իսկ համակարգի ներդրման նպատակն է բարձրացնել անձի նույնականացման և փաստաթղթերի անվտանգության մակարդակը, նվազեցնել կեղծման ռիսկերը։
Փաստաթղթերի տրամադրման տեխնիկական ծառայությունները կիրականացնի մասնավոր «ՀայՓաս» ընկերությունը, մինչդեռ անձի ինքնության հաստատումն ու փաստաթղթերի տրամադրման վերաբերյալ որոշումների կայացումը կմնան պետության իրավասության ներքո։ Սկզբնական փուլում կգործի 14 սպասարկման գրասենյակ, այդ թվում՝ Երևան մոլում և Մեգամոլում։
Գործող անձնագրերն ու նույնականացման քարտերը կպահպանեն իրենց վավերականությունը մինչև նշված ժամկետի ավարտը․ դրանք անհապաղ փոխարինելու անհրաժեշտություն չկա։

