Արամուսում ամուսիններին սպանելու գործով ձերբակալվածը կասկածվում է ևս երկու անձի սպանելու համար

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Արամուսում ամուսինների սպանության գործով ձերբակալված անձը կասկածվում է ևս երկու անձի սպանության մեջ։ Այս մասին հայտնում են իրավապահ համակարգում Factor TV-ի աղբյուրները։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին Աբովյան համայնքի Արամուս բնակավայրում հայտնաբերվել է կնոջ և տղամարդու դի։ Այս գործով ձերբակալվել է 61-ամյա մի տղամարդ։ Ըստ նախնական տեղեկությունների՝  նա իր անունով հաշվառված  որսորդական հրացանով կրակոցներ է արձակել Արամուս գյուղի բնակիչներ՝ 64-ամյա տղամարդու ու 59-ամյա կնոջ ուղղությամբ, որոնք մահացել են։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ սպանված ամուսինները նույն օրն առավոտյան վիճաբանություն էին ունեցել ձերբակալվածի հետ։

Սրան, փաստորեն, հաջորդել է ևս երկու երիտասարդ անձի սպանություն։ Մյուս երկու անձանց դիերը հայտաբերվել են Զովաշեն գյուղում։ Սպանվածներից մեկը Աբովյանի բնակիչ Վահե Մարտիրոսյանն է, մյուսը՝ ՀՀ քաղաքացի է, իգական սեռի ներկայացուցիչ, որը, ըստ մեր տեղեկությունների՝ ՌԴ-ից էր եկել Հայաստան։ Երեկ ամբողջ օրը նրանց գտնվելու վայրն անհայտ է եղել, և միայն երեկոյան հայտնաբերվել են երիտասարդ կնոջ և տղամարդու դիերը՝ հրազենային վնասվածքներով։

Իրավապահների շրջանում քննարկվում է այն վարկածը, որ արամուսցի ամուսիններին սպանելուց հետո 61-ամյա տղամարդը փախուստի է դիմել և  երիտասարդ կնոջն ու տղամարդուն կյանքից զրկել է նրանց մեքենան առևանգելու համար։

Թե իրեն վերագրվող արարքների վերաբերյալ ինչ դիրքորոշում է հայտնել ձերբակալվածը, այս պահին մեզ հայտնի չէ։

Արաքս Մամուլյան