Վերաքննիչ դատարանն արձանագրել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանության իրավունքի խախտման փաստը ՔԿՀ-ի կողմից․ Զոհրաբյան

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպան Արա Զոհրաբյանը հայտնում է այն մասին, որ Վերաքննիչ դատարանն արձանագրել է իր պաշտպանյալի իրավունքի խախտման փաստը։
«Ինչպես պարզվել է, Միքայել Սրբազանի շահերը ներկայացնելու փուլում, մի արատավոր պրակտիկա է տարածված քրեակատարողական հիմնարկներում: ՔԿՀ աշխատակիցները զննում են (գրաքննում են) փաստաբանների կողմից իրենց կալանավորված վստահորդներին փոխանցված փաստաթղթերը: Ընդ որում, եթե փոխանցված նյութը, ըստ ՔԿՀ աշխատակիցների, քրեական գործի հետ ուղիղ չի առնչվում, ապա վերցնում են կալանավորված անձի ձեռքից:
Այս հարցը բարձրացրել եմ, երբ տեղեկացել եմ, որ Միքայել Սրբազանին տրամադրած նյութերս ուսումնասիրվել են ՔԿՀ աշխատակիցների կողմից:

Բողոք եմ ներկայացրել առաջին ատյանի դատարան, որը մակագրվել է Միքայել Սրբազանին կալանավորած դատավոր Մասիս Մելքոնյանին: Ինչպես և սպասվում էր Մասիս Մելքոնյանից, նա խախտում չի գտել և բողոքս մերժել է:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանը 06.10.2025թ. որոշմամբ բավարարել է բողոքս՝ բեկանելով դատավոր Մասիս Մելքոնյանի որոշումը և հաստատելով Միքայել Սրբազանի իրավունքների և օրինական շահերի խախտման փաստը: Վերաքննիչ դատարանը պարտավորեցրել է նաև «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետին միջոցներ ձեռնարկել արձանագրված իրավունքների խախտումները վերացնելու ուղղությամբ:

Վերաքննիչ դատարանի որոշումը կարևոր դատական ակտ է այս արատավոր պրակտիկան վերացնելու համար:
Կներկայացնեմ մի քանի մեջբերում որոշումից՝ «… Այսպես, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ քրեակատարողական հիմնարկում կամ պետական այլ պահպանվող հաստատությունում փաստաբանի մասնագիտական աշխատանքն անխոչընդոտ իրականացնելու համար օրենսդրորեն սահմանվել են որոշակի երաշխիքներ: Այդպիսի երաշխիքների թվում նախատեսվել են նաև իր պաշտպանի հետ խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ) անարգել տեսակցելու, իր մոտ քրեական վարույթին կամ իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն առնչվող փաստաթղթեր և գրառումներ ունենալու՝ մեղադրյալի իրավունքները։ Այս երաշխիքներն ինքնանպատակ չեն. դրանք կոչված են ապահովելու փաստաբանի բնականոն աշխատանքը և իրավաբանական օգնության կարիք ունեցող անձի իրավունքների լիարժեք իրացումը»։

«…Ասվածի համատեքստում Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով փաստաբանական գաղտնիքին տրված բնորոշումից հետևում է, որ գործում է փաստաբանական գաղտնիքի գոյության կանխավարկածը, հետևապես, տրամաբանական է, որ փաստաբանի և իր վստահորդի անարգել տեսակցելու իրավունքը, որը կոչված է ապահովելու փաստաբանական գաղտնիքի պաշտպանությունը, տարածվում է նաև նրանց միջև հաղորդակցության ցանկացած եղանակի, այդ թվում՝ վարվող նամակագրության կամ որևէ այլ թղթակցության նկատմամբ, որի պայմաններում քրեակատարողական հիմնարկի վարչակազմը, հիմնարկի աշխատակիցները «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի պահանջների լույսի ներքո կրում են փաստաբանի՝ վստահորդի հետ առանձին, անարգել և մեկուսի պայմաններ ստեղծելու պարտականություն»:

«…Վերաքննիչ դատարանը փաստում է, որ քրեակատարողական հիմնարկի վարչակազմը և աշխատակիցներն իրավասու չեն եղել զննելու միջոցով ծանոթանալ փաստաբան Ա.Զոհրաբյանի կողմից իր վստահորդ Միքայել (Գևորգ) Աջապահյանին փոխանցած փաստաթղթերի բովանդակությանը, հետևապես քննարկվող դեպքում թույլ է տրվել կալանավորված անձ Միքայել (Գևորգ) Աջապահյանի՝ Կոնվենցիայով, ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով երաշխավորված պաշտպանության իրավունքի խախտում»,- գրել է Զոհրաբյանը՝ կցելով նաև դատարանի որոշման եզրափակիչ մասը։