Ընդդիմությունը հաղթելու մեծ շանս ունի, եթե ընտրարշավն ազնիվ լինի․ կա վտանգ՝ վաղը բոլորին ձերբակալեն, արգելեն մասնակցել․ Թևան Պողոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
27.10.2026 | 20:30
10 գդալ շաքար՝ 1 շիշ էներգետիկում. թևեր տվող ըմպելիքի ու մրգային գոլորշու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 20:14
ՀՀ ընտրություններին ընդառաջ՝ հայկական տեղեկատվական դաշտը թիրախավորվել է ՌԴ-ի հետ կապ ունեցող պետական կառույցների կողմից․ զեկույց
27.10.2026 | 20:00
Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը կողմ էին Մեղրիով ճանապարհի բացմանը․ ահաբեկչությամբ կանխվեց դա՝ ՌԴ-ին ձեռնտու չէր․ Լևոն Բարխուդարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:45
Հոկտեմբերի 27-ից 27 տարի անց․ Ջհանգիրյանը կոչով դիմում է գլխավոր դատախազին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:35
COP17-ի 33 մլն դոլարի «հաշիվը»․ 45 մլն դրամով 90 վայրկյանանոց ռիլից մինչև 100 մլն-ի թարգմանություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:25
«Փրկե՛նք Ամուլսարը, պահպանե՛նք կենսաբազմազանությունը»․ խաղաղ ակցիա COP17-ի Կապույտ գոտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հետ զրույցում քաղաքագետ Թևան Պողոսյանը խոսել է առաջիկա խորհրդարանական ընտրություններում ընդդիմության հնարավորությունների, քաղաքական դաշտում տիրող իրավիճակի և իշխանության կողմից հնարավոր ճնշումների մասին։ Նրա գնահատմամբ՝ ընտրական գործընթացը չի կարելի դիտարկել որպես ազնիվ մրցակցություն, քանի որ իշխանությունը կիրառելու է իր ձեռքի տակ եղած բոլոր լծակները։

Հարցին, թե ինչ հնարավորություն ունի ընդդիմությունը հունիսի 7-ի ընտրություններում, Պողոսյանը պատասխանեց այլաբանությամբ. «Ձեր հարցը գիտե՞ք ինձ ինչն է հիշեցնում։ Երբ որ ցանկացածին ասես՝ ի՞նչ հնարավորություն ունի որևէ մի մարտիկ աշխարհի չեմպիոն դառնալու, բայց երբ որ գիտենք, որ, օրինակ, դատավորները կաշառված են, քաղաքական նկատառումներ կան, քեզ չեն թույլ տալիս քո դրոշի տակ հանդես գալ, քեզ ամեն ինչով ճնշելու են»։

Քաղաքագետը իրավիճակը բաժանեց երկու մասի. եթե պայմանները լինեն ազնիվ, ապա ընդդիմության «շանսերը շատ են, մեծ են», սակայն հայկական իրականության պայմաններում ամեն ինչ այլ է։ Նա չի բացառում, որ իշխանությունը կարող է կիրառել կոշտ մեթոդներ. «Ի՞նչ ասեմ, եթե վաղը բոլորին դատեն, եթե վաղը որոշումներ կայացնեն, որ այս-այս-այս ուժերը չեն մասնակցում։ Դուք այդպիսի հավանականություն տեսնո՞ւմ եք։ Կարող է գիշերով լինի»։ Պողոսյանի խոսքով՝ ռեպրեսիվ ինստիտուտը գնալով աշխատելու է։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ընդդիմությունն իր գործունեությամբ «վաստակել է» իշխանության գալու իրավունքը, Պողոսյանը նշեց, որ ընդդիմությունը գործել է իր լծակների սահմաններում։ «Կարող էր Ազգային ժողովում լսումներ կազմակերպել, կարող էր իմպիչմենտի հնարավորությունը օգտագործել։ Փորձ եղել է, ինչը նշանակում է՝ օգտագործել է ընդդիմությունն իր բաժինը»,- ասաց նա՝ հավելելով, որ իշխանությունը տիրապետում է բոլոր գործիքներին. «Ընդդիմադիր ո՞ր պատգամավորը իր պատգամավորական բլանկի վրա գրի՝ հրամայում եմ, մեկին այսպես անի, անելո՞ւ են։ Որովհետև լծակները ձևավորել եք հենց, որ բոլոր գործողությունները կարողանան անել իշխանությունները»։

Նա նաև մեկնաբանեց փողոցային պայքարի թուլացումը՝ դա կապելով իշխանության կողմից կիրառված ռեպրեսիաների հետ. «Հունիսի 12-ին հիշեցնե՞մ՝ ոնց էին կրակում ու վիրավորում, քանի՞ հոգու էին ձերբակալել»։

Քաղաքագետը կասկածի տակ դրեց նախընտրական շրջանում կառավարության կողմից թոշակների բարձրացման որոշման անկեղծությունը՝ այն որակելով որպես հնարավոր ընտրակաշառք։ Նրա խոսքով, եթե օրենքն արգելում է նախընտրական շրջանում բարեգործությունը, ապա նույն տրամաբանությունը պետք է գործի նաև իշխող ուժի համար։ 

«Արդար կլիներ, որ ընտրական գործընթացը որ սկսվում է, բոլորը պետք է հավասարվեն։ Եթե այդպես է, ուրեմն այդ օրվանից հետո որոշումներ՝ ինչ-որ բան բարձրացնել-չբարձրացնել, պետք է չլինի, որովհետև ի՞նչ տարբերություն՝ բարեգործը կգար, կասեր՝ ես ձեզ բոլորին 10,000 դրամ ավել եմ տալու, թե՞ կառավարությունն է դա ասում։ Այն մեկը քրեականացրել եք, այն մեկը՝ ոչ»,- ընդգծեց նա։

Միևնույն ժամանակ, Սամվել Կարապետյանի բարեգործական ծրագիրը՝ արցախցիների համար, որը նույնպես կարող է ընկալվել որպես նախընտրական քայլ, Պողոսյանը դիտարկում է այլ համատեքստում՝ նշելով, որ այն գործել է նաև մինչև 2020 թվականի պատերազմը և ուղղված է եղել Արցախում «ցեղասպանություն տեսած, հայրենազրկված, փախստականի կարգավիճակում գտնվող» մարդկանց։

Խոսելով իշխանությունների «խաղաղության օրակարգի» մասին՝ Թևան Պողոսյանը հայտնեց իր սկզբունքային անհամաձայնությունը. «Խաղաղություն բառի բովանդակությունը մինչև չբացահայտենք… իմ համար խաղաղությունը լրիվ այլ բան է նշանակում»։ Նրա համար խաղաղությունը սահմանին կրակոցների բացակայությունը չէ․ «Երբ որ ես ազատություն եմ ունենում իմ ցանկությունս իրականացնելու։ Ցանկանում եմ պապական տուն գնալ, կարա՞մ գնալ։ Պապիս գերեզմանն եմ ուզում գնալ… ես խաղաղ չեմ»,- ասաց նա։

Իր խոսքը եզրափակելիս քաղաքագետը նշեց, որ իրական խաղաղությանը հնարավոր է հասնել միայն ուժի միջոցով՝ հակառակորդին պարտադրելով այն։ «Աշխարհում մեկ միշտ էլ պարտադրվում է խաղաղությունը։ Բոլոր տեղերում։ Պետք է այնքան ուժեղ լինես, որ չհարձակվի քո վրա։ ԱՄՆ-ն, որ ասում է խաղաղություն եմ ուզում, ի՞նչ է անում։ Ուժ է կիրառում, մինչև մյուս կողմն ասում է՝ լավ, գալիս եմ բանակցությունների։ Ուժ է, չէ՞, կիրառում»,- եզրափակեց Թևան Պողոսյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան