Վահագնի թաղամասից մինչև իսպանական ծովափ. ինչ գույքեր են ուզում բռնագանձել Վահե Հակոբյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
26.09.2026 | 15:55
Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն
26.09.2026 | 15:44
«Ընտանիքում համերաշխության վերականգնումը» այլևս չի լինի նպատակներից մեկը. նոր փոփոխություններ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքում
Բոլորը

Սյունիքի նախկին մարզպետ, «Հայաստան» դաշինքի նախկին պատգամավոր Վահե Հակոբյանի ենթադրյալ ապօրինի ծագման ունեցվածքի սահմանները սկսվում են Երևանի «Վահագնի» թաղամասից,  հասնում մինչև Իսպանիայի Թագավորություն։  Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Հակոբյանին ու փոխկապակցված անձանց առնչվող գործը։

Իսպանական Ալիկանտե քաղաքի ծովափնյա այս թաղամասում նախկին պաշտոնյան բռնագանձման ենթակա բնակարան ունի։ Գլխավոր դատախազությունը Երևանում բռնագանձման ենթակա է համարում Վահագնի թաղամասի այս առանձնատունը, ինչպես նաև՝ հարևանությամբ գտնվող մեկ այլ անշարժ գույք։

Անշարժ գույքերից զատ ցանկում նաև մեքենաներ և դրամական միջոցներ են։ Վահե Հակոբյանը դատարանում պետք է կարողանա հիմնավորել, որ 2019 թվականի «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան օրինական ճանապարհով է ձեռք բերել։ Բռնագանձման է ենթակա նաև 225 հազար ԱՄՆ դոլարի ավանդը «Ամերիաբանկում» և 15 հազար դոլարի ավանդը «ԱԿԲԱ» բանկում։ Հակոբյաններից դատախազությունը պահանջում է նաև Նալբանդյան փողոցում գտնվող նրա բնակարանը և ավտոկայանատեղին։

Մասնագիտությամբ ճարտարագետ, իրավաբան Հակոբյանը մասնագիտական գործունեությունը սկսել է ԱԱԾ-ից, ապա դատախազությունում զբաղեցրել է գլխավոր մասնագետի պաշտոն, նախագահականում՝ մոնիթորինգի մասնագետ է եղել։ 2014 թվականից նա տեղափոխվել է մասնավոր ոլորտ՝ զբաղեցնելով «Քրոնիմետ մետալ թրեյդինգ Սի Այ Էս» ընկերության կոմերցիոն տնօրենի պաշտոնը, որից հետո  «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի ադմինիստրատիվ տնօրեն է եղել, այնուհետ՝ գլխավոր տնօրենի առաջին տեղակալը:  2016-2018 թթ. ՀՀԿ-ական Վահե Հակոբյանը զբաղեցրել է Սյունիքի մարզպետի պաշտոնը։ Իշխանափոխությունից հետո՝ 2018-2021 թթ-ին էլ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ խորհրդի անդամ է եղել։ Քոչարյանի  ցուցակով ԱԺ հասած Հակոբյանը այսպես էր մեկնաբանել, թե որտեղից իրեն այդքան հարստություն։

«Իմ հաջողության գաղտնիքը շատ պարզ է, երբ ես լքեցի պետական ծառայությունը, աշխատել եմ «Պրոմայնինգ» ընկերության հետ, և ձեր նշած բնակարանները, ինչպես նաև Իսպանիայի տունը, վարկով է գնված»։

Դատախազությունը ցանկանում է գույքեր բռնագանձել նաև նրա հարազատներից։  Եղբոր՝ Կարեն Հակոբյանի ունեցվածքից դատախազությունն ապօրինի է համարում Աջափնյակում գտնվող այս շինության տարածքներից մեկը, նույն տարածքում գտնվող քարշի ենթակայանը, Վահագնի թաղամասում գտնվող հողամասը։

Հակոբյաններից բռնագանձման է ենթակա նաև Օրբելի փողոցում գտնվող այս շենքից բնակարան։

Վահե Հակոբյանի կինը՝ Էլիզաբեթ Պետրոսյանը, Factor TV-ի հետ զրույցում գլխավոր դատախազության ներկայացրած մեղադրանքը համարում է քաղաքական վրեժխնդրություն, ոչ թե իրավաբանություն։ «Առանց որևէ հիմնավորման Վահե Հակոբյանի եղբոր՝ Կարեն Հակոբյանի և նրա ընտանիքի իրենց աշխատանքով ձեռք բերած գույքը վերագրվել է Վահե Հակոբյանին»,- ասաց նա։

Պետրոսյանը պնդում է, որ չափազանցված է ներկայացված նաև դրամական միջոցների հաշվարկը։ «Մեր փաստաբանական թիմը համոզված է, որ օբյեկտիվ և բաց դատավարության ժամանակ ներկայացված հայցադիմումը ենթակա է մերժման»։

Factor TV-ի հարցին, թե ինչ միջոցներով են բնակարան ձեռք բերել Իսպանիայի Թագավորությունում, Վահե Հակոբյանի կինը նշեց, որ այն գնվել է մինչև ամուսնու՝ մարզպետի պաշտոն զբաղեցնելը։ «Վահե Հակոբյանը և ես ունեինք աշխատավարձ ու դա վարկային միջոցով է եղել, դա միանգամից վճարված չէ, յուրաքանչյուր մարդ կարող է դա իրեն թույլ տալ՝ ունենալով հիմնավորված աշխատավարձ, դա առանձնատուն չէ, բնակարան է»։

Վահե Հակոբյանը և  ազգականները եթե չկարողանան հիմնավորել իրենց գույքերի օրինականությունը՝ ապա պետք է պետությանը հանձնեն 9 անշարժ գույք, 3 տրանսպորտային միջոց, իրավաբանական անձանցում մասնակցություն, 4 փոխառության պահանջի իրավունք՝ ընդհանուր 122 միլիոն 614 հազար դրամի չափով, 2 պարտատոմս՝ ընդհանուր 741 հազար ԱՄՆ դոլար արժեքով, 2 ավանդ՝ ընդհանուր 240 հազար ԱՄՆ դոլարի չափով, 4 միլիարդ 524 միլիոն 816 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ և 2 միլիարդ 814 միլիոն 926 հազար դրամ։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Նարեկ Կիրակոսյան