Արթուր Վանեցյանը չի մասնակցի 2026-ի խորհրդարանական ընտրություններին

Լուրեր

27.10.2026 | 16:54
ՀՖՖ մրցավարները միջազգային նշանակումներ են ստացել
27.10.2026 | 16:43
Ռումինիան հայտարարել է ռուսական դիվերսիոն ցանցի բացահայտման և Carfil պաշտպանական ձեռնարկությունը հրկիզելու փորձին դրա առնչության մասին
27.10.2026 | 16:34
«Ամաչում էր վերցներ, ասեց` դիր ջեբդ». Սամվել Կարապետյանը՝ գաղտնի տեսագրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 16:26
«Մի զանգ է պետք, որ ծրագրերը փոխի»․ Ղազարյանը՝ Փաշինյանի Դավոս մեկնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:23
Թուրքիայում Բաքվի կողմից անցանկալի անձ հայտարարված ևս մեկ գործիչ է ձերբակալվել
27.10.2026 | 16:23
«Հայաստանը պատրա՞ստ է 1 միլիարդ դոլար մուծել»․ Ղազարյանը՝ Միրզոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:19
Վարչապետ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային
27.10.2026 | 16:16
Ադրբեջանին TRIPP-ով ոչինչ չենք տալիս, սահմանը բացում ենք փոխադարձաբար. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:14
Սենց էլ անորոշ վիճակ․ Միրզոյանը TRIPP-ի շուրջ խոսքը եզրափակեց անեկդոտով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:12
99 տարվա պարտավորություն եք առաջարկում՝ առանց տնտեսական հաշվարկի․ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:05
ԵՊՀ երկու ամբիոնի վարիչ է ձերբակալվել․ ՀԿԿ
27.10.2026 | 16:00
Քյարքի-Տիգրանաշեն. ինչպես հայկական տարածքում գտնվող գյուղը դարձավ ադրբեջանական անկլավ
27.10.2026 | 15:54
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի զեկույցը՝ Ռուբեն Վարդանյանի դատավարության վերաբերյալ
27.10.2026 | 15:47
Եթե Ադրբեջանը ստանա TRIPP-ը, կարող է կորցնել խաղաղության պայմանագիր ստորագրելու մոտիվացիան․Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
«Հայրենիք» կուսակցության հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ կուսակցությունը որոշում է կայացերլ չմասնակցել 2026-ի խորհրդարանական ընտրություններին։
Հայտարարությունը՝ ստորև․
««Հայրենիք» կուսակցության գործադիր մարմինը, փետրվարի 26-ի նիստում, բազմակողմանիորեն քննարկեց Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, առկա ներքին և արտաքին մարտահրավերները, ինչպես նաև նախընտրական փուլին բնորոշ զարգացումները։
Արձանագրելով.
1) Իշխանափոխությունը գերակա առաջնահերթություն է, որը բխում է պետության ռազմավարական նպատակներից, իսկ դրա հիմնավորումներն ու պատճառները տարիներ շարունակ ներկայացվել են։
2) Ներքաղաքական սուր լարվածությունը շարունակվում է պահպանվել։
3) Քաղաքական դաշտը շարունակում է բևեռացված մնալ՝ առանց իրական համախմբող պետական գաղափարախոսության և արժեքային հստակ առանցքի։
4) Պետական ինստիտուտների նկատմամբ իրավական և բարոյական պատասխանատվության մեխանիզմները գործնականում չեն ապահովում արդյունավետ հակակշիռներ և վերահսկողություն։
5) Քաղաքական գործընթացները շարունակում են կառուցվել ոչ ինստիտուցիոնալ տրամաբանությամբ, ինչն արգելակում է կայուն պետական զարգացման հնարավորությունը։
6) «Հայրենիք» կուսակցության գաղափարական հիմքերը, ծրագրային առաջնահերթությունները և Հայաստանի ապագայի վերաբերյալ ռազմավարական պատկերացումները տարբերվում են քաղաքական դաշտում գործող մյուս ուժերի մոտեցումներից, ինչի արդյունքում դաշինքի ձևավորումը դառնում է ոչ իրատեսական։
7) Ընդդիմադիր դաշտից ընտրությունների մասնակից ուժերի քանակի մեծացումը կարող է առաջացնել ընտրողների քվեների մասնատում և քաղաքական ռեսուրսների բաշխման անարդյունավետություն, ինչը վերոնշյալ պայմաններում կարող է բացասաբար անդրադառնալ սպասվող ընտրական գործընթացների արդյունքների վրա։
Ամփոփելով արձանագրվածը, մի կողմից նպատակ ունենալով հնարավորին նպաստել ընդդիմադիր ձայների համախմբմանը, և մյուս կողմից չգնալ գաղափարական հիմք չունեցող, արհեստական դաշինքների և/կամ միավորումների ձևավորման ճանապարհով՝ Կուսակցության գործադիր մարմինը որոշեց․
1. չմասնակցել 2026 թվականին սպասվող խորհրդարանական ընտրություններին,
2. հորդորել կուսակցության անդամներին, համակիրներին և աջակիցներին առաջիկա խորհրդարանական ընտրություններում իրենց ձայնը տալ իրական ընդդիմադիր ուժերից ցանկացածին՝ ըստ սեփական նախընտրության,
3. հետևողականորեն շարունակել «Հայրենիք» կուսակցության զարգացման գործընթացը՝ կուսակցաշինության բոլոր ուղղություններով։
Միաժամանակ հայտնում ենք, որ սույն որոշման հետ կապված հարցերին անհրաժեշտության դեպքում կանդրադառնանք ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո՝ ելնելով այն պատասխանատվությունից, որ մինչև ընտրությունները որևէ կերպ չստեղծվի պայման կամ հնարավորություն, որը կարող է վնասել իրական ընդդիմադիր ուժերին»։