Չենք վախենում Սամվել Կարապետյանի փողերից, մեր մեջքին է ժողովուրդը․ մինչ կալուգաներում փողեր էին վայելում, մենք բարեփոխումներ էինք անում․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.06.2026 | 06:03
ԱԱ-2026. Իսպանիան հաղթեց Ուրուգվային, Կաբո Վերդեն նույնպես դուրս եկավ փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 01:34
5.5 մլրդ դոլար. աշխարհի ամենաթանկ ստադիոնում ԱՄՆ-Թուրքիա հանդիպման ետնաբեմը Factor TV-ի թղթակցի աչքերով
27.06.2026 | 01:05
ԱԱ-2026. Դեմբելեի հեթ-տրիկը հաղթանակ բերեց Ֆրանսիային, Սենեգալը խփեց 5 գոլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:30
Հունիսի 29-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.06.2026 | 23:19
Վթար Շաղատ գյուղում․ վարորդը տեղում մահացել է
26.06.2026 | 23:08
«Նոր Ուժ»-ն այլևս չի մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:00
Մեկ օր ժողովուրդը կասի իր խոսքը, և դա կլինի որոշիչ. կասենք` այդ օրը երբ է. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 22:47
Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր է․ դաշինքի հատուկ ներկայացուցիչ
26.06.2026 | 22:33
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
26.06.2026 | 22:30
Գիտնականներն արհեստական բանականության միջոցով ընթերցել են Վեզուվ հրաբխի ժայթքման ժամանակ այրված հին մագաղաթը
26.06.2026 | 22:15
Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը
26.06.2026 | 22:01
ԱՄՆ Գերագույն դատարանը Սպիտակ տանը թույլատրել է ներգաղթյալների մի մասին զրկել պաշտպանությունից
26.06.2026 | 21:49
Պուտինը ստորագրել է բջջային սարքերի համար IMEI կոդերի միասնական տվյալների բազայի մասին օրենքը
26.06.2026 | 21:48
Փաշինյանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են սահմանային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը
26.06.2026 | 21:40
Կեղծ երկրաշարժի կանխատեսում Կոտայքում․ ում է խանգարում Firebird-ի 5 միլիարդանոց AI կենտրոնը․ ԱՉՔԻ ՏԱԿ
Բոլորը

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է կենսաթոշակների բարձրացման շուրջ ընդդիմության քննադատություններին, հիբրիդային սպառնալիքներին և առաջիկա ընտրություններին առնչվող այլ հարցերի։ Անդրադառնալով ընդդիմության այն պնդմանը, թե կենսաթոշակների բարձրացումը նախընտրական քայլ է, Հասմիկ Հակոբյանը նշեց․

«Այդ հարցը տվեք քաղաքացիներին, որոնք շահում են այս բարեփոխումներից, և կասեն՝ սիրուն է, թե չէ։ Ես միայն դրական խոսքեր եմ լսել սրա հետ կապված, և պետք չէ սա նախընտրական շրջանի կոնտեքստում դիտարկել։ Իհարկե, այդ թեզը շրջանառվում է ընդդիմության կողմից՝ դա բնորոշելով իբրև ընտրակաշառք, բայց սա ամբողջ կյանքի համար մինիմալ բարեփոխում է, որի վրա պետք է ավելացումներ լինեն։ Ես ուզում եմ Ձեզ հիշեցնել, որ երբ 18 թվականին 16 000 դրամ էր մինիմալ կենսաթոշակը, մենք այն բարձրացրինք արդեն 21 թվականին 26 500 դրամի, և մենք 21 թվականին խոստացել էինք մինիմալ կենսաթոշակը դարձնել 37 000 դրամ։ Այսօրվա դրությամբ մինիմալը 36 000 դրամ է, այսինքն՝ մենք մոտեցել ենք մեր խոստմանը։ Բայց քանի որ տնտեսական աճը մեր կանխատեսածից ավելի էր, հետևաբար այդ առավելությունը, տնտեսական աճը, պետք է մեր քաղաքացին իր վրա զգա»։

Ի պատասխան վարչապետի՝ «10 000 դրամն ի՞նչ է անելու թոշակառուն» հարցադրման մասին ընդդիմադիրների հիշեցմանը, Հակոբյանը ասաց․ « ․․․ վարչապետի խոսքը կտրված է կոնտեքստից։ Վարչապետն ասում է՝ «ի՞նչ պետք է անի 10 000 դրամը», այսքա՞նն եք լսել, շարունակում է, ասում է՝ «ամենամեծ ծախսը առողջությունն է, և մենք այն գումարը, որով պետք է բարձրացնենք թոշակը, ուղղում ենք դեպի առողջության ապահովագրությունը»։

Ինչ վերաբերում է ընդդիմության հայտարարություններին, որ բարձրացումը տեղի է ունեցել իրենց ճնշման արդյունքում, պատգամավորը զուգահեռ անցկացրեց․ «Հիշո՞ւմ ես, որ քո ատամը ցավում էր, ասացի՝ գնա բժշկի։ Ես քեզ փրկել եմ։ Հիմա իրենցն է։ Ասում են՝ մենք ասել ենք՝ թոշակը պետք է բարձրացնել, վերջ, մենք ենք դա արել։ Շատ լավ, եթե դա ձեր քաղաքական կապիտալն է, խնդրեմ»։

Խոսելով Սամվել Կարապետյանի հնարավոր վարչապետության և նրա համար սահմանադրական խոչընդոտները վերացնելու մասին, պատգամավորը հայտարարեց․

«Իրենք Կալուգաներում իրենց փողերն էին վայելում, երբ որ մենք բարեփոխումներ էինք անում Հայաստանի Հանրապետությունում, ինչի արդյունքում այսօր 600, 700 հազար դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչներ ունենք, գիտաշխատողների 300% աշխատավարձ ենք բարձրացրել։ Նրանք իրենց միլիոններն էին վայելում, երբ մենք այստեղ պատերազմ էինք վարում։ Մենք Հայաստանն էինք զարգացնում։ Ինչի համար պետք է այդ դրույթը լինի, որ երկրի ղեկավարը լինի այն անձը, որը Հայաստանում է ապրել։ Արդյո՞ք սա չի նշանակում, որ նրա շահերն այստեղ են, նրա կապվածությունն այստեղ է, նա այստեղի խնդիրները գիտի, նա այլ կենտրոններից կախվածության մեջ չէ»։

Հարցին, թե արդյոք ԵՄ-ի կողմից Հայաստանում «հիբրիդային արագ արձագանքման խումբ» տեղակայելը միջամտություն չէ, Հակոբյանը պատասխանեց․

«Դուք չե՞ք ուզի, որ մեր երկրում պաշտպանված լինեք հիբրիդային հարձակումներից։ Եթե ընդդիմությունն իրեն շահառու է զգում այս հարցում, դա իրենց խնդիրն է։ Սա մարտահրավեր է՝ հիբրիդային սպառնալիք ամբողջ աշխարհի առաջ, և մենք շնորհակալ ենք ցանկացած աջակցության համար։ Մենք որևէ կենտրոնի դեմ չենք պայքարում, մենք երևույթի դեմ ենք պայքարում՝ որ ուղղությունից էլ դա գա»։

Մեկնաբանելով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի աջակցությունը Նիկոլ Փաշինյանին առաջիկա ընտրություններում, պատգամավորը տարբերակում դրեց հայտարարությունների և իրական միջամտության միջև․

«Հիմա որ Վենսը տենց բան է ասել, դուք դրա համար գնալու եք ընտրե՞ք Նիկոլ Փաշինյանին։ Ի՞նչ է անելու Միացյալ Նահանգները։ Բերելու է լցոնում անի՞, ամերիկացիների՞ է բերելու սավառնակներով, որ այստեղ քվեարկեն մեր օգտին։ Ի՞նչ է անելու»։

Նա նաև շեշտեց, որ հիբրիդային սպառնալիքները կարող են լինել տարբեր ուղղություններից՝ ընդգծելով, որ կարևորը ոչ թե ծագման վայրն է, այլ երևույթի դեմ պայքարը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան