«Իրենց զոն նայող են հռչակել». կալանավորն ահազանգում է կյանքին սպառնացող վտանգի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.05.2026 | 17:20
ԱՄՆ-ի և Չինաստանի առևտրային ներկայացուցիչները բանակցություններ են վարել Թրամփ-Սի գագաթնաժողովից առաջ
13.05.2026 | 17:10
Կմասնակցե՞ն արդյոք քաղաքացիները հունիսի 7-ի ընտրություններին․ ՀԱՐՑՈՒՄ
13.05.2026 | 17:00
Հայկ Մարությանի քարոզարշավը՝ ՈՒՂԻՂ
13.05.2026 | 16:53
ՆԳՆ-ից հերքում են Գագիկ Ծառուկյանի՝ 52 պարեկի աշխատանքից ազատման մասին հայտարարությունը
13.05.2026 | 16:51
Ալիևն ընդունել է Սլովակիայի խորհրդարանի նախագահին. վերջինը Ստեփանակերտ է այցելելու
13.05.2026 | 16:42
Թրամփը ժամանել է Պեկին՝ բարձր մակարդակի բանակցությունների. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 16:38
Բելգորոդի մարզում էլեկտրագնացքը դուրս է եկել գծերից. սկզբում հաղորդվում էր պայթյունի մասին
13.05.2026 | 16:27
Զյուգանովը պահանջել է, որ դադարեն Նիկոլ Փաշինյանին ընդունել Մոսկվայում
13.05.2026 | 16:21
Իրաքի հավաքականի 5 ֆուտբոլիստներ ԱՄՆ-ի մուտքի վիզա չեն ստացել ԱԱ-2026-ից առաջ
13.05.2026 | 16:10
Հայաստանն ու Թուրքիան անցնում են ուղիղ առևտրի․ ներմուծումը հնարավոր կլինի առանց միջնորդների․ ՊԵԿ
13.05.2026 | 16:00
Հայաստանում հանտավիրուսի տարածման ռիսկը գնահատվում է ցածր․ ՀՎԿԱԿ
13.05.2026 | 15:51
Դավիթ Բալայանը տարեց քույրերի սպանության համար ցմահ դատապարտվածին ազատել է պատիժը 12 տարի կրելուց հետո
13.05.2026 | 15:40
Օգնյեն Չանչարևիչն ուշագրավ դրվագ է վերհիշել Թուրքիայի հավաքականի դեմ արտագնա խաղից
13.05.2026 | 15:30
Skolkovo-ի 70-ից ավելի գործարարներ Երևանում են․ Big Projects-ը բիզնես կրթությունը բերում է Հայաստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 15:19
Դասաժամերը կրճատել են՝ ՔՊ քարոզարշավին մասնակցելու համար․ ԿԳՄՍՆ-ն քննություն կանցկացնի
Բոլորը

Նախկինում դատապարտված 35-ամյա Լևոն Բ.-ն արդեն երկու տարի է՝ անազատության մեջ է։  Վերջին կես տարվա ընթացքում կալանքը կրում է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում։  Պնդում է՝ այս բանտում իր կյանքին վտանգ է սպառնում.

«Հինգ ամիս ամեն ինչ նորմալ է եղել, դրանից հետո մի քիչ խոչընդոտներ են առաջացել իմ և մի քանի կալանավորների միջև։ Էդ մի քանի կալանավորներն էլ իրենց հռչակել են ստեղ, կոպիտ ասած, «զոն նայողներ», բայց իրանք իմ համար ոչ մի բան են, էլի, ոչ մի բան չեն, դատարկապաշտ են իրանք իմ համար։ Ես չեմ… երևի որ չեմ ենթարկվում էդ ամեն ինչին կամ չեմ ընդունում էդ կյանքը կամ չեմ ապրում էդ կյանքով, որը նախկինում ապրել եմ, համարում եմ արդեն իրենց դատարկապաշտ, ըտեղից ըտենց լարվածություն ստեղծվեց»։

35-ամյա տղամարդու խոսքով՝ այդ անձանց կողմից թշնամանքը շատ հաճախ կյանքին վտանգ սպառնացող գործողությունների է վերածվում. «Վերևից, ասենք, հարվածում են, մեր խցի պատուհանն են ջարդում, մենք իրենց ենք հայհոյում, իրանք մեզ են հայհոյում։ Աշխատակիցները գալիս են, խնդրում են, աղաչում են՝ մի՛ արեք, տղե՛րք ջան, թարգե՛ք և այլն, և այլն»։

Կալանավորը «Վանաձոր» ՔԿՀ է տեղափոխվել 2025 թվականի օգոստոսի կեսին, իր խոսքով՝ առանց որևէ հիմնավոր պատճառի. «Խցում նստած էի, անսպասելի հիմնարկի աշխատակիցները եկան, ասին՝ Լևո՛ն, վեշերդ հավաքի, գնում ես։ Ասի՝ ո՞ւր, բա՝ Վանաձոր քրեակատարողական հիմնարկ։ Ասի՝ ինչի՞ համար, բա՝ ծառայության պետն է ըտենց որոշել։ Ծառայության պետը՝ Քրեակատարողական  ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը։ Ասեցի՝ հասկացա ծառայության պետն է որոշել, մենք կալանավոր ենք, հո պլեն չե՞նք, իրավունք ունենք, չէ՞, իմանանք՝ ինչի համար»։

Կալանավորի խոսքով՝ ավելի ուշ իր մոտ քննիչ է եկել, որը պատմել է, թե նախորդ քրեակատարողական հիմնարկում՝ «Արմավիր»-ում, այլ կալանավորներ են բողոքել իրենից, ինչի պատճառով իրեն տեղափոխել են «Վանաձոր», հետագա խնդիրներից խուսափելու համար։ Լևոն Բ.-ին, սակայն, այնքան էլ արժանահավատ չի թվում այս պատճառաբանությունը. «Հարցնում եմ՝ ինչի՞ համար, գրում եմ՝ ինչի՞ համար, ինձ հիմնավոր պատասխան տվեք, պատճառ ասեք՝ ինչի՞ համար եմ ես էս պահին իմ բնակավայրից 130-140 կիլոմետր հեռու գտնվող մի հատ անհասկանալի քրեակատարողական հիմնարկում, ու ասենք՝ չեմ կարում իմ հարազատներին տեսակցեմ, չեմ կարում իմ երեխային տեսակցեմ մանկահասակ, չեն կարում ինձ հանձնուք բերեն, մի շարք իմ իրավունքներից, ոնց բացատրեմ էլի… զրկված եմ»։

Ընտանիքից բավական հեռու պատիժը կրող կալանավորն այսօր նաև այլ խնդրի առաջ է կանգնած․ դատական նիստեր տեղի չեն ունենում։ Լևոնը ճարահատյալ փորձել է ինքնավնասումներով հնչեղություն տալ իր խնդիրներին. «2024 թվականի դեկտեմբերի 11-ից մեղադրանք ա առաջադրվել ինձ, 2025 թվականի հունվարի 3-ին առաջին դատական նիստն ա նշանակված եղել: Դրանից հետո մինչև էսօր արդեն անցել ա մեկ տարի մեկ ամսից ավելի, ընդամենը մեկ նիստ ա տեղի ունեցել»:

Կալանավորն այսօր մեղադրյալի աթոռին է կեղծ 20 հազար դրամներ պատրաստելու և իրացնելու կասկածանքով։ Այն առաջադրվել է այն ժամանակ, երբ Լևոն Բ։-ն այլ գործով իր պատիժն էր կրում «Արմավիր» ՔԿՀ-ում. «Մեղադրանք ա առաջադրում, իբր, ես Արփինե Սամվելի Հովհաննիսյանի հետ կեղծ փողեր եմ պատրաստել: Պատրաստել, կհասկանա՞ք էդ բառի լրջությունը, դա լուրջ պրոցես ա էլի, ինչքան էլ որ ես չգիտեմ էդ ոնց են անում: Կեղծ փողեր եմ պատրաստել ու տվել եմ Արփինե Հովհաննիսյանին, գնացել ա իրացրել ա»:

Տղամարդու խոսքով՝ այդ կինը մինչ իր անունը տալն այլ անձանց անուն է տվել, հետո որոշել է սլաքներն ուղղել դեպի իրեն, ինչի հետևանքով այժմ մեղադրյալի կարգավիճակում է. «Ես մանկահասակ երեխա ունեմ, հասկանո՞ւմ եք։ Ասենք՝ ծանր հանցագործության մեջ եմ մեղադրվում հիմա, որի հետ ես ընդհանրապես կապ չունեմ»։

Այսօր կալանավորը պատկան մարմիններին խնդրում է ուշադրություն դարձնել ոչ միայն իր գործի ընթացքին, այլև իրեն հետ տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ, պնդում է՝ «Վանաձոր»-ում իր կյանքին վտանգ է սպառնում։ Կալանավորի վեր հանած խնդիրների և նրան առանց պատճառաբանության այլ ՔԿՀ տեղափոխելու մասին Factor TV-ն գրավոր հարցում էր ուղարկել Քրեակատարողական ծառայություն, որտեղից հայտնեցին՝ Լևոն Բ․-ն տեղափոխվել է «Արմավիր» ՔԿՀ-ի պետի միջնորդությամբ՝ հիմք ընդունելով անվտանգային նկատառումները։

«Լևոն Բ․-ն հունվար և փետրվար ամիսներին դիմել է ՔԿԾ պետին՝ իր հետագա կյանքը «Նուբարաշեն»/«Արմավիր» ՔԿՀ-ներում շարունակելու նպատակով։ Վերոնշյալ հիմնարկների կողմից ուսումնասիրություն է կատարվել, հաշվի առնելով դրանց արդյունքներով առկա անվտանգային խոչընդոտները՝ այդ ՔԿՀ-ներ տեղափոխվելու դիմումները մերժվել են, կալանավորներին տրամադրվել գրավոր պատասխան»,- նշվում է ՔԿԾ պատասխանի մեջ։

Միևնույն ժամանակ կալանավորի հետ հունվարին իրականացվել է ինքնասպանության և ինքնավնասման ռիսկի խորքային գնահատում, որի արդյունքում ռիսկը գնահատվել է բարձր։ Բացվել է այդ ռիսկի կառավարման պլան, ձևավորվել՝ բազմամասնագիտական խումբ։

Ստացվում է՝ կալանավորի կյանքին վտանգ կարող է սպառնալ նաև «Արմավիր» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում։ Միևնույն ժամանակ Լևոն Բ-ն շարունակվում է պահվել, իր խոսքով, իր կյանքին սպառնացողների շրջանում և խնդրի վրա ուշադրություն հրավիրելու համար է դիմում ինքնավնասման։

Ռոզա Վարդանյան