ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը օգոստոսի 27-ին այցելել է Արմավիրի մարզում գործող «ՄԱՊ» ՓԲԸ՝ հետևելու լոլիկի մթերումների ընթացքին։ Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Գերատեսչությունից տեղեկացնում են, որ ընկերության տնօրեն Մակար Պետրոսյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է արտադրական հատվածում, ծանոթացել լոլիկի մթերման, տոմատի մածուկի արտադրության, փաթեթավորման և պահեստավորման գործընթացներին։ «Տնօրենի խոսքով՝ մթերումը մեկնարկել է …

