Փաշինյանի որոշմամբ՝ Վարդան Հովակիմյանը նշանակվել է ԵՄ-ում և Բելգիայում ՀՀ պաշտպանության հարցերով կցորդ
Քաղաքականություն
16.10.2025 | 10:51
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 16-ի որոշումներով՝ Վարդան Հովակիմյանը, համատեղության կարգով, նշանակվել է Բելգիայի Թագավորությունում և Եվրոպական միությունում ՀՀ պաշտպանության հարցերով կցորդ՝ մինչև 2027 թվականի օգոստոսի 27-ը (նստավայրը՝ քաղ. Բրյուսել, Բելգիայի Թագավորություն):
Ավելի վաղ նա նշանակվել էր նաև Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելությանը կից պաշտպանության հարցերով կցորդ։