Ռուսական բանակը հարվածել է Չեռնիգովին․ Պոլտավայի մարզում գազի արտադրության օբյեկտների գործունեությունը դադարեցվել է

Լուրեր

01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
Բոլորը

Ռուսական զորքերը հոկտեմբերի լույս 16-ի գիշերը զանգվածային հարված են հասցրել Չեռնիգովի մարզին։ Չեռնիգովի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Դմիտրի Բրիժինսկին հայտնել է, որ հարված է հասցվել  ձեռնարկություններից մեկին, ոչ ոք չի տուժել, գրում է Current time-ը։

Նեժինում, ըստ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության, վնասվել է լոգիստիկ օբյեկտներից մեկը  և բազմահարկ շենք։

Չեռնիգովի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Վյաչեսլավ Չաուսը Նեժինի վրա հարձակումն անվանել է «զանգվածային»։ Նա ասել է, որ անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Նովա Պոշտա» տերմինալին, քաղաքացիական ենթակառուցվածքներին և երկու անգամ բազմահարկ շենքի։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ երկու մարդ վիրավորվել է։

Ռուսական ուժերը հարձակվել են Պոլտավայի մարզում գտնվող «Նավթոգազ»-ի էներգետիկ ենթակառուցվածքների վրա։

«Հարձակման հետևանքով Պոլտավայի մարզում գազի արտադրության օբյեկտների գործունեությունը դադարեցվել է»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ։

Վերջին 24 ժամվա ընթացքում Խարկովի մարզի 15 բնակավայրեր են ենթարկվել հարձակման, որի հետևանքով վիրավորվել են 34-ից 56 տարեկան չորս մարդ։ Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է տարածաշրջանային պետական ​​վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ հարձակման ժամանակ, բացի անօդաչու թռչող սարքերից, օգտագործվել են նաև հրթիռներ և ռումբեր։ Սինեգուբովը հավելել է, որ քաղաքացիական օբյեկտների շարքում վնասվել կամ ոչնչացվել են երկու մասնավոր տուն և մեկ ավտոբուս։ Ըստ լրատվամիջոցների՝ Խարկովում նաև պայթյուններ են լսվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի