Իսրայելը սպառնում է վերսկսել մարտերը. ՀԱՄԱՍ-ը հայտարարել է՝ բոլոր պատանդների մարմինները, որոնց հասանելիություն կա, վերադարձվել են

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը վերադարձրել է ևս երկու մահացած իսրայելցի պատանդի մարմին։ Իսրայելական բանակը հայտարարել է, որ հաստատել է պատանդներ Ինբար Հայմանի և Մոհամմադ ալ-Ատրաշի ինքնությունը։

Հայֆայից գրաֆիտի նկարիչ Ինբար Հայմանը, որը հայտնի է «Վարդագույն» կեղծանվամբ, 27 տարեկան էր, երբ սպանվել է «Նովա» երաժշտական ​​փառատոնում։ Նրա մարմինը տարվել էր Գազա։ Պաղեստինի տարածք էր տարվել նաև հոկտեմբերի 7-ին մարտում զոհված բեդվինական ծագում ունեցող 39-ամյա Մոհամմադ ալ-Ատրաշի մարմինը։

ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը հայտարարել է, որ Գազայում մնացած իսրայելցի պատանդների մարմինները վերադարձնելու համար անհրաժեշտ են «նշանակալի ջանքեր և հատուկ սարքավորումներ»։

«Ալ-Քասամի բրիգադները» երեկ հայտարարել է, որ «հետևել են համաձայնությանը և հանձնել են իրենց տիրապետության տակ գտնվող բոլոր ողջ գերիներին և մահացածների դիակները, որոնց հասանելիություն են ունեցել», գրում է CNN-ը։

Հրադադարի համաձայնագրի համաձայն՝ ՀԱՄԱՍ-ը պետք է առաջին 72 ժամվա ընթացքում վերադարձներ բոլոր ողջ և մահացած պատանդներին։ Սակայն խմբավորումը հանձնել է միայն ինը մահացածի դի։

Երկու տարվա պատերազմը զգալի ավերածություններ է պատճառել Գազայի հատվածում, ինչը, հնարավոր է, դժվարացնի դիակների որոնումը: Իսրայելը գնահատել էր, որ ՀԱՄԱՍ-ը, հնարավոր է, չկարողանա գտնել և վերադարձնել Գազայում մնացած բոլոր մահացած պատանդներին։

CNN-ի աղբյուրը հայտնել է, որ Իսրայելի ղեկավարությունը հիասթափվել է դանդաղ տեմպից և քննարկում է մի քանի տարբերակ, եթե ձգձգումները շարունակվեն։ Երկրում դժգոհության ալիք է բարձրացել այն ​​​​բանի համար, թե որքան քիչ մահացած պատանդների է վերադարձրել ՀԱՄԱՍ-ը: Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը առաջընթացի բացակայությունն անվանել է «պարտավորությունների կատարման ձախողում»:

Իսրայելի պաշտպանության նախարարն էլ չորեքշաբթի սպառնացել է վերսկսել մարտական ​​գործողությունները, եթե ՀԱՄԱՍ-ը չպահպանի ԱՄՆ-ի կողմից աջակցվող հրադադարի պայմանները։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ կքննարկի Գազայի հատվածում ռազմական գործողությունները վերսկսելու թույլտվություն տալու հարցը, եթե ՀԱՄԱՍ-ը հրաժարվի կատարել հրադադարի մասին համաձայնագրի իր մասը։ Նա CNN-ին ասել է, որ իսրայելական ուժերը կարող են վերադառնալ փողոցներ, «հենց որ դա հայտարարվի»։

«Ինչ է կատարվում ՀԱՄԱՍ-ի հետ, շուտով պարզ կդառնա»,-  կարճ հեռախոսազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ  նախագահը։

Երկուշաբթի օրվանից, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ կնքված հրադադարի համաձայնագրի համաձայն, պաղեստինյան ​​խմբավորումն Իսրայելին է վերադարձրել 20 ողջ մնացած պատանդների՝ Իսրայելի բանտերից ազատված մոտ 2000 պաղեստինցի բանտարկյալների դիմաց։

Մինչև չորեքշաբթի երեկոյան երկու մարմինների հանձնումը, ՀԱՄԱՍ-ն արդեն վերադարձրել էր 28 մահացած պատանդներից յոթի մնացորդները, ութերորդի մարմինը, ըստ Իսրայելի, նախկին պատանդի չի պատկանել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի