Թրամփը հայտարարել է, որ Հնդկաստանը խոստացել է դադարեցնել Ռուսաստանից նավթի գնումը

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին խոստացել է իրեն դադարեցնել ռուսական նավթի գնումը։ Թրամփի խոսքով՝ դա տեղի կունենա «կարճ ժամանակահատվածում», գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Ես դժգոհ էի նրանից, որ  Հնդկաստանը գնում է ռուսական նավթ, և նա (Մոդին) այսօր ինձ վստահեցրել է, որ նրանք Ռուսաստանից նավթ չեն գնի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահը։

Թրամփն այս խոստումը անվանել է «մեծ քայլ»։

«Հիմա մենք ուզում ենք հասնել նրան, որ  Չինաստանը նույնը անի», – ասել է նա։

2025 թվականի ապրիլին Հնդկաստան ռուսական նավթի մատակարարումները աճել են մինչև օրական մոտավորապես 2.15 միլիոն բարել, ինչը ռեկորդային բարձր ցուցանիշ է 2023 թվականի մայիսից ի վեր: Այդ ժամանակ Reuters-ը նշել էր, որ Ռուսաստանը երրորդ տարին անընդմեջ մնում է Հնդկաստանի նավթի առաջատար մատակարարը՝ կազմելով ներմուծման 36%-ը: Ուկրաինայում լայնածավալ պատերազմի սկսվելուց հետո ռուսական նավթի գները գրավիչ են հնդկական նավթավերամշակման գործարանների համար։

Հուլիսի 14-ին Թրամփը սպառնացել էր Ռուսաստանի առևտրային գործընկերների վրա սահմանել 100% երկրորդական  մաքսատուրքեր, եթե Ուկրաինայում խաղաղության համաձայնագիր չկնքվի 50 օրվա ընթացքում (մինչև սեպտեմբերի 2-ը): Հուլիսի 29-ին ԱՄՆ նախագահը կրճատել էր այդ ժամկետը մինչև 10 օր, իսկ հաջորդ օրը նա 25% մաքսատուրքեր էր սահմանել Հնդկաստանի նկատմամբ, այդ թվում՝ Ռուսաստանի հետ առևտրի համար: «Հնդկաստանը  Ռուսաստանից էներգակիրների ամենամեծ գնորդն է՝ Չինաստանի հետ միասին, մինչդեռ բոլորը ցանկանում են, որ Ռուսաստանը դադարեցնի սպանությունները Ուկրաինայում», – բացատրել էր Թրամփը։

Հուլիսի 31-ին հայտնի էր դարձել, որ հնդկական չորս պետական ​​նավթավերամշակման գործարանները դադարեցրել են Ռուսաստանից նավթի գնումները: Անցած շաբաթվա ընթացքում Indian Oil, Hindustan Petroleum, Bharat Petroleum և Mangalore Refinery Petrochemical ընկերությունները, որոնք նախկինում կանոնավոր կերպով գնում էին ռուսական նավթ, հետաքրքրություն չեն ցուցաբերել այն գնելու նկատմամբ, հաղորդում է Reuters-ը: Սակայն մեկ օր առաջ հնդկական լրատվամիջոցները, հղում անելով կառավարության աղբյուրներին, հաղորդել էին, որ հնդկական նավթավերամշակման գործարանները, այդ թվում՝ պետական ​​IOC, BPCL և HPCL ընկերությունները, շարունակում են ռուսական նավթ գնել:

Սեպտեմբերի 4-ին The Washington Post-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել էր, որ ԱՄՆ նախագահը հրաժարվում է հաստատել Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագիրը, քանի դեռ երկիրը չի պարտավորվում կրճատել ռուսական նավթի գնումները: Թրամփը իր Truth Social հարթակում գրել է, որ Հնդկաստանը իր նավթի և ռազմական արտադրանքի մեծ մասը գնում է Ռուսաստանից և միայն մի փոքր մասը՝ ԱՄՆ-ից: Միևնույն ժամանակ, նա նշել էր, որ  Նյու Դելիի պաշտոնյաները առաջարկում են զրոյի հասցնել մաքսատուրքերը, «բայց արդեն շատ ուշ է»՝ Հնդկաստանի հետ տնտեսական հարաբերությունները անվանելով «լիովին միակողմանի աղետ»:

Միևնույն ժամանակ, Սպիտակ տունը հայտարարել էր, որ «ԱՄՆ-ի և Հնդկաստանի թիմերը սերտ կապի մեջ են  ռազմավարական գործընկերության դիվանագիտական, պաշտպանական և առևտրային առաջնահերթությունների ամբողջ սպեկտրի շուրջ»: Պետդեպարտամենտը նաև նշել է, որ «Հնդկաստանը պետք է ավելին անի»՝ առևտրային հարցերի վերաբերյալ ԱՄՆ մտավախությունները  լուծելու համար:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի