Թող Նարեկ Կարապետյանն ուժեղ ձևով ասի՝ նպատակ ունեն ՀՀ-ն ծառայեցնել այլ երկրի․ ինչո՞ւ են փոխում Սահմանադրության այդ կետը․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.09.2026 | 16:19
Կոբախձեին մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
07.09.2026 | 15:14
Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ
07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
07.09.2026 | 14:56
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից, մեկը խիստ նկատողություն է ստացել․ ՆԳՆ
07.09.2026 | 14:49
Իսրայելի կողմից Լիբանանի հարավին հասցված հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
07.09.2026 | 14:33
ՌԴ-ն ու Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրների միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը
07.09.2026 | 14:14
«Էմիլի ֆարմ»-ի 7 մասնաճյուղում 9 վարչական խախտում է արձանագրվել
07.09.2026 | 13:56
Ներդրումային նոր հնարավորություններ և միջազգային համագործակցություն․ Պապոյանը՝ Դուբայի համաժողովում
07.09.2026 | 13:45
Մայր Աթոռը խոսում է Հովհաննավանքի «անհարիր միջոցառման» մասին, կարգալույծ հռչակված հոգևորականը պնդում է՝ տեսանյութերը կեղծ են
Բոլորը

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է առաջիկա խորհրդարանական ընտրությունների շուրջ ձևավորված քաղաքական մթնոլորտին, մասնավորապես՝ արտաքին ուժերի ազդեցության և ֆինանսական աջակցության վերաբերյալ մեղադրանքներին։ Նա պնդել է, որ Եվրամիության աջակցությունը Հայաստանին երկար տարիների պատմություն ունի և ուղղված է ոչ թե կոնկրետ քաղաքական ուժի, այլ ողջ երկրի ժողովրդավարական գործընթացներին։

Ի պատասխան լրագրողի հարցին, թե արդյոք Եվրամիության կողմից նախընտրական փուլում 200 միլիոն եվրոյի տրամադրումը և 20 մասնագետների ուղարկումը հիբրիդային պատերազմի դեմ պայքարելու նպատակով միջամտություն չէ, Ղազարյանը նշել է. «Եվրամիության հետ սերտ համագործակցությունը ունի երկար տարիների պատմություն, և գիտեք, որ տարբեր փաթեթներով ու ծրագրերի շրջանակներում մենք Եվրամիությունից շարունակաբար աջակցություն ենք ստացել։ Այս գումարը, որն ուղղվում է Հայաստանին ի աջակցություն հիբրիդային պատերազմի դեմ, ես կարծում եմ, որ սրա շահառուն ամբողջ քաղաքական դաշտն է, ոչ միայն մենք»։

Նրա խոսքով՝ ԵՄ մասնագետները կարող են օգնել նաև ընդդիմությանը՝ պայքարելու իրենց դեմ ուղղված հիբրիդային հարձակումների դեմ։ Ղազարյանը շեշտել է, որ այս աջակցության նպատակն է պաշտպանել ժողովրդավարությունը և Հայաստանի քաղաքացիներին ապատեղեկատվությունից։

Անդրադառնալով այն հարցին, թե Հայաստանում ընթանում է աշխարհաքաղաքական պայքար Ռուսաստանի և Արևմուտքի միջև, Ղազարյանը հակադարձել է. «Ինչո՞ւ է քաղաքացու մոտ ընկալում, որ, օրինակ, «Հայաստան» դաշինքը և «Պատիվ ունեմ» խմբակցությունը՝ եկեք լավ էլի կասենք՝ Քոչարյանն ու Սերժը, պաշտպանում են ոչ Հայաստանի շահը և հաճախ խորհրդարանում հանդես են գալիս որպես Ռուսաստանի խոսափող։ Ինչո՞ւ է այնպես տեղի ունեցել, որ Զախարովայի և, օրինակ, Քրիստինե Վարդանյանի խոսույթները իդենտիկ են, նույնական են։ Որովհետև մի քանի դրվագով, երբ որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը, որն այսպես դաշնակցությունը կամ Աննա Գրիգորյանը կամ Արծվիկ Մինասյանը դոշ տալով պաշտպանում են, և մեր տարածքային ամբողջականությունը վտանգված է եղել, նրանք միահամուռ կրկնել են Ռուսաստանից հնչող մեկնաբանությունները»։

Պատգամավորի խոսքով, ի տարբերություն ընդդիմության, գործող իշխանությունը կայացնում է իր որոշումները՝ կենտրոնում պահելով բացառապես Հայաստանի շահը։ «Մենք մեր ցանկացած որոշման կենտրոնում պահում ենք Հայաստանը։ Եվ մենք ուժեղ ենք դա անելիս, որովհետև չունենք կապիտալ կուտակած այլ երկրում։ Թույլ է այն քաղաքական միավորը, որն իր կապիտալը կուտակել է այլ երկրում և այսպիսով կախվածության մեջ է ընկել այդ երկրի ղեկավարությունից»։

Ի պատասխան այն դիտարկման, թե իշխանությունը չի կարողացել օլիգարխներին և նրանց «սև փողերը» դուրս բերել քաղաքականությունից, Ղազարյանը պնդել է, որ հակակոռուպցիոն պայքարը տալիս է իր արդյունքները։ «Մենք ստեղծել ենք հակակոռուպցիոն դատարաններ։ Հայաստանի Հանրապետությունը ԵՄ երկրների համար օրինակ է, թե ինչպիսի հակակոռուպցիոն մեխանիզմներ պետք է ունենա երկիրը։ Մենք ունենք դատարանում քննվող տասնյակ գործեր։ Դեռևս օրենքը Սահմանադրական դատարանում վիճարկվում էր, մենք ունենք հաշտության դեպքեր, երբ որ Հայաստանին վերադարձվեց իսկապես ապօրինի ծագում ունեցող գույք»։

Նա նաև հիշեցրեց, որ հենց ընդդիմադիր խմբակցություններն են փորձել վիճարկել ապօրինի գույքի բռնագանձման օրենքը Սահմանադրական դատարանում։

Պատգամավորը վստահություն հայտնեց, որ իշխանափոխության ապօրինի փորձերը չեն հաջողվի։ «Մեզ կարող է փոխել ժողովուրդը։ Ես վստահ եմ, որ որևէ ապօրինի միջոց չի կարող տեղի ունենալ։ Ժողովուրդը տեր է կանգնելու իր քվեին։ Եվ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը չի թույլ տալու, որպեսզի իրեն զրկեն ընտրելու իրավունքից»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան