ՌԴ-ում բռնավորի նման են պահել ընկերոջս, օրը 20 րոպեով «պրագուլկի» են հանել․ վարորդների բողոքի ակցիան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
Բոլորը

Հոկտեմբերի 16-ին ՀՀ կառավարության շենքի դիմաց բեռնատարների վարորդների բողոքի ակցիա են իրականացրել։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ից առանց մուտքի արտոնագրի ռեժիմ ունեցող երկրների քաղաքացիները, ովքեր Ռուսաստան են մուտք գործում ոչ աշխատանքային նպատակով, կարող են ՌԴ տարածքում գտնվել օրացուցային տարվա ընթացքում ընդհանուր առմամբ 90 օր՝ նախկին 180 օրվա փոխարեն։ Ավելի վաղ վարորդներն արդեն բողոքի ակցիա էին անցկացրել։
Վարորդները հայտարարել են, որ եթե խնդիրը չլուծվի, ապա իրենք փակելու են ճանապարհները և թույլատրելու են դրանցով անցնել միայն զինվորական ու շտապօգնության մեքենաները։

«Մենք կփակենք բոլոր մաքսատների մուտքերն ու ելքերը, և ոչ ոք չի կարողանալու մեզ ստիպել հանել մեր բեռնատարները», – հայտարարեց վարորդներից մեկը։

Ըստ հավաքվածների՝ ավելի վաղ վարորդներին ասել էին, որ սեպտեմբերի 10-ին ուժի մեջ մտած փոփոխությունն իրենց չի վերաբերում, քանի որ իրենք զբաղվում են տարանցիկ փոխադրումներով։

«Միևնույն ժամանակ, նույնիսկ կորոնավիրուսային սահմանափակումները գործում էին բոլորի վրա, բացի մեզնից։ Ինչպե՞ս ստացվեց, որ այս արգելքը տարածվեց մեզ վրա։ Մենք ուզում ենք իմանալ, թե երբ կլուծվի հարցը»։
Մեկ այլ վարորդ էլ նշեց, որ պահանջում են վերադարձնել գոնե 180-օրյա ժամկետը։

Ըստ վարորդների, եթե խնդիրը չլուծվի, բեռնատարների վարորդների պակասի պատճառով տրանսպորտային ծախսերը կաճեն։

Մանրամասները՝ տեսանյութում։