Նարեկ Գրիգորյանը ներողություն չի խնդրում և Նարեկ Կարապետյանին բանավեճի է հրավիրում

Լուրեր

02.11.2026 | 11:17
Տիգրան Բարսեղյանի գոլը սկիզբ է դրել «Սլովանի» հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:06
Զինծառայությունից ազատելուց մինչև ծննդյան վկայական ու հողամասի օտարում․  կաշառքի դեպքեր են բացահայտվել, 10 անձի մեղադրանք է առաջադրվել
02.11.2026 | 11:03
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 10:56
Սիսիանում զբոսայգիների տարածքներից 16 հողամաս վերադարձվել է համայնքին․ Վարդապետյանը հանձնարարականներ է տվել
02.11.2026 | 10:45
Նորակառույց շենքում գազիֆիկացման համար կառուցապատողին վճարել պետք չէ․ ՄՍՇՊՀ
02.11.2026 | 10:40
Կիմի Անտոնելին Ֆորմուլա-1-ի ամենաերիտասարդ չեմպիոնն է պատմության մեջ
02.11.2026 | 10:39
Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով 9 մարդ է զոհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:30
ՄԻՊ-ի նիստում քննարկվել են դպրոցներում տեսահսկման համակարգերի կիրառման և երեխաների անձնական տվյալների պաշտպանության հարցեր
02.11.2026 | 10:21
Մեսիի գոլը հաղթանակ է պարգևել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
Բոլորը

«Իմ  խոսքը կպահեմ, եթե «Մեր ձևով» շարժումը մինչև 2021 թվականը, երբ Ռոբերտ Քոչարյանը չէր հաջողել, ցույց կտա բարերարություն։ Այստեղ նեղվելու խնդիր չկա։ Շատ ուրախ կլինեմ, որ մինչև 2021 թվականն ինչ-որ բան արած լինեն»,- Factor.am-ի հետ զրույցում այսպես արձանաքեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը՝ անդրադառնալով «Մեր ձևով» շարժման անդամ Ալիկ Ալեքսանյանի գրառման վերաբերյալ հարցին, որը Գրիգորյանին կոչ էր արել պահել «իր տղամարդու խոստումը և Սամվել Կարապետյանից 8 անգամ ներողություն խնդրել»։

Հիշեցնենք, օրեր առաջ Նարեկ Գրիգորյանը  Factor TV-ի եթերում, խոսելով Սամվել Կարապետյանի մասին, նշել էր, որ 8 անգամ ներողություն կխնդրի, եթե Կարապետյանը ցույց տա Գեղարքունիքում իր կողմից արված մեկ բարերարություն։ 

 

 

«Մեր ձևով» շարժման անդամ Ալիկ Ալեքսանյանը ֆեյսբուքի էջում անդրադարձել էր Նարեկ Գրիգորյանի հայտարարությանը՝ գրառմանը կից ներկայացնելով հակիրճ տեսանյութ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղից, որտեղ Սամվել Կարապետյանն իր միջոցներով վերականգնել է 2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայից տուժած 147 բնակելի տուն։

Վկայակոչելով հրապարակված տեսանյութը՝ Նարեկ Գրիգորյանից հետաքրքրվեցինք, արդյոք պատրաստվո՞ւմ է ներողություն խնդրել․ «Իհարկե ո՛չ, չեմ պատրաստվում ներողություն խնդրել։ Ես Factor TV-ի տաղավարում ասել եմ, եթե ինձ ցույց կտաք մեկ բարերարություն և ցույց կտաք մեկ զոհվածի ընտանիքի, որի լույս մեկ ամիս անվճար է եղել կամ բազմազավակ ընտանիքների լույսը մեկ օր չվճարելու դեպքում չեք անջատել։ Ի հակառակ իմ ասածներին, Factor TV-ի լրագրողն էլ ասում է՝ Սևանում էլ գրասենյակ են բացել և տուրիստական սեզոն են ուզում բացել․ ես հարցնում եմ՝ երբ, այսինքն՝ «երբ»-ը շատ կարևոր է։ Վստահ եմ՝  իրենք տղամարդկություն կունենան և  մինչև 2021 թվականը, երբ  Ռոբերտ Քոչարյանը չէր հաջողել ինձ ցույց կտան բարարերության մեկ դեպք»։

Նարեկ Գրիգորյանը մեր հարցադրումներին ի պատասխան հայտարարեց, որ «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանին  բանավեճի է հրավիրում։ Նրա խոսքով՝  հարցեր շատ կան, որոնց շուրջ կարող են բանավիճել։

«Ներողություն խնդրելուց չեմ ամաչում և չեմ վախենում, եթե, իրոք, Գեղարքունիքի մարզում ոչ քաղաքական նկատառումներով ինչ-որ բան է ավել, ես ուրախ կլինեմ և ներողություն կխնդրեմ, կասեմ՝ ես չգիտեի։ 2021 թվականին Ռոբերտ Քոչարյանի չհաջողելու պարագայում, ըստ էության, բոլորիս հայտնի էր, որ կան մարդիկ, որոնք պետք է ներգրավվեն քաղաքականության մեջ, դրսից ուղղորդվեն։ Ուղղորդվեցին և եկան։ Սոթքի տանիքները փոխելը  ես տեսել եմ 2022-2023 թվականներին, այսինքն՝ այնպես չէ, որ ես դրա մասին տեղյակ չեմ եղել և ուղղակի հայտարարություն եմ արել»,-նշեց իշխանական պատգամավորը։

 

Մանյա Պողոսյան