Լուրջ չի՛ ՀՀ իշխանությունը վախենա օտարերկրյա օլիգարխից․ 8 անգամ ներողություն կհայցեմ, եթե Կարապետյանը ցույց տա Գեղարքունիքում 1 բարերարություն․ Նարեկ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

Ինչո՞ւ է ՔՊ-ն Սամվել Կարապետյանի քաղաքական ուժը կապում նախկինների հետ․ գործարարի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանն,  օրերս բացառել էր անձամբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ կոնսոլիդացիան, բայց չէր բացառել նրանց թիմերից որոշ անձանց հետ համագործակցությունը։

Factor TV-ի տաղավարում  ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանից  հետաքրքրվեցինք, թե ինչ փաստերի վրա են հիմնվում՝ ընդդիմադիր բոլոր ուժերին նույն ճամբարում դնելով։ ՔՊ-ական պատգամավորը արձագանքեց․

«Ստո՛ւմ են, ո՞նց Նարեկ Կարապետյանը հների հետ կապված չէ, երբ իր հայրը Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարն էր, ՀՀԿ-ի պատգամավոր։ Ընդդիմությունը ՀՀ-ն ծայրագավառ է ուզում դարձնել, ասում են՝ եթե ՌԴ-ն չլինի՝ կկործանվենք, ՀՀ շահերն են գերակա։ Սամվել Կարապետյանը եկել է դրսից՝ մի օլիգարխ, ասում է՝ պետություն եմ ուզում կառավարել․ մի ՀԷՑ չէիք կառավարում։ Ցո՛ւյց ենք տալու ձեր տեղը՝ ով կփորձի տղայական ձևով հայ ժողովրդին բան ասել, չենք թողնի դրսից գան, թելադրեն այստեղ»,- ասաց Նարեկ Գրիգորյանը։ Նա համոզված է, որ ընդդիմադիր ուժերը չեն կարողանալու միասին ավելի շատ ձայն հավաքել, քան ՔՊ-ն, որն ըստ իշխանական պատգամավորի՝ հաղթելու է ընտրություններում։

Նարեկ Գրիգորյանը խոսել է նաև ընդդիմադիր ուժերին քաղաքական հետապնդման ենթարկելու մասին պնդումների, դատական մարմիններին հրահանգներ տալու մասով իշխանությանն ուղղված մեղադրանքների, ՌԴ-ի կողմից ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտելու, ներքաղաքական այլ հարցերի մասին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան