ՀՀ մի շարք գերատեսչությունների փոխնախարարներ Նիդեռլանդներում քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված նախաձեռնությունները

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՀՀ արտաքին գործերի, Շրջակա միջավայրի և Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարների տեղակալներն աշխատանքային այցով գտնվել են Նիդեռլանդների Թագավորությունում՝ Հայաստան-Նիդեռլանդներ Ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի տնտեսական համագործակցությանը և ենթակառուցվածքներին վերաբերող կետերի իրականացումն ապահովելու նպատակով։

Պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել Նիդեռլանդների ԱԳ նախարարության արտաքին տնտեսական հարաբերությունների գլխավոր տնօրինության, Նիդեռլանդների ներդրումների միջազգային կազմակերպության, գյուղատնտեսության, ձկնորսության, պարենային անվտանգության և բնապահպանության նախարարության, ջրային գործընկերության, CBI – զարգացող (գործընկեր) երկրներից ներմուծումների խթանման կենտրոնի, Միջազգային ներդրումների գործակալության ներկայացուցիչների և այլ գործընկերների հետ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, ր կողմերը քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված նախաձեռնություններն ու դրանց գործնական քայլերը։

«Անդրադարձ է կատարվել նաև տնտեսական համագործակցության, զբոսաշրջության, տրանսպորտի, կիբեռանվտանգության, առևտրի և ներդրումների ոլորտներին, ինչպես նաև գյուղատնտեսության մեջ նորարարական տեխնոլոգիաների կիրառմանը, հիբրիդային սպառնալիքների կանխարգելմանը և ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը»,- ասված է գերատեսչության տարածած հաղորդագրությունում։