Ասֆալտ՝ բնակիչների փողերով․ ինչու է Քանաքեռավանի կամուրջը փլուզման եզրին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
Բոլորը

Քանաքեռավանը Երևանին կապող ճանապարհի կամուրջն անմխիթար վիճակում է։ Բետոնե շերտը քայքայված է, մետաղյա կառուցվածքը՝ վնասված, իսկ մեքենայով անցնելը դարձել է վտանգավոր։ Բնակիչները փորձում են խնդիրը լուծել իրենց ուժերով`  երկաթյա թիթեղներ և քարեր դնելով` կանխելու համար փլուզումը։

Դեպի կամուրջ տանող ճանապարհի մի մասը բնակիչներն ասֆալտապատել են իրենց նախաձեռնությամբ ու փողերով․ հետո ասֆալտին փոխարինելու են գալիս՝ գրունտն ու քարերը։ 

Նոր Հաճըն համայնքի Քանաքեռավան բնակավայրի «Զովունի Այգեգործական» թաղամասի բնակիչների կողմից լիազորված անձ Գոհար Մանուկյանը պատմում է՝ ճանապարհի խնդիրն ավելի սրվեց, երբ հիմնանորոգման համար փակվեց գյուղից դեպի Թբիլիսյան խճուղի տանող ճանապարհը։ 

Բնակիչներից մեկի խոսքով՝ արդեն երրորդ անգամն է՝ իրենց միջոցներով թաղամասում ճանապարհներ են սարքում, իսկ համայնքի կողմից աջակցություն չկա։ 

Գոհար Մանուկյանն էլ ասում է՝ դիմել է «Կրթվելը նորաձև է» շարժմանը, որպեսզի հնարավրություն ունենա տեսնելու Նիկոլ Փաշինյանին և 70 բնակչի ստորագրությամբ դիմումն անձամբ փոխանցի վարչապետին։

Հուլիսի 21-ին նամակ է ստացել մարզպետարանից, ըստ որի՝ բնակչի կողմից վարչապետին հասցեագրված և Կոտայքի մարզպետի աշխատակազմ վերահասցեագրված դիմումում բարձրաձայնված հարցերը քննարկվել են Նոր Հաճըն համայնքի ղեկավարի հետ։ Դեռ հուլիսին համայնքապետարանը մարզպետարանին հայտնել է, որ ճանապարհների ասֆալտապատման իրականացման համար հանձնարարվել է ուսումնասիրել թաղամասի անմխիթար ճանապարհները և իրականացնել բարեկարգման աշխատանքներ։

Ստացվում է՝ ճանապարհների բարեկարգման աշխատանքները սահմանափակվել են ընդամենը հինգ բեռնատար քերած ասֆալտ լցնելով։ Այս մասին Factor TV-ին հայտնեցին  Նոր Հաճընի համայնքապետարանից։ 

Համայնքապետարանի աշխատակցի խոսքով՝ կամրջի վերանորգման համար  շատ մեծ միջոցներ են պահանջում, այժմ հաշվարկներ են անում։ Թեև այն Քանաքեռավանից Երևան հասնելու միակ ճանապարհ չէ, սակայն Կորեայի ձորի ճանապարհի փակ լինելը հիմնանորոգման նպատակով ավելացրել է  այլընտրանքային ճանապարհով երթևեկը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարությունից փոխանցեցին, որ Կորեայի ձորի հիմնական ճանապարհի շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ, մինչ այդ  մեքենաների վարորդները ստիպված կլինեն անցնել դժվարանցանելի կամրջով։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան