Ռուսական էներգակիրները գնող երկրների շահերը պետք է հաշվի առնել․ Կրեմլը՝ Թրամփի հայտարարություններին ի պատասխան

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ռուսական էներգետիկ ռեսուրսների գնման հարցում պետք է հաշվի առնել այն երկրների դիրքորոշումը, որոնց համար շահավետ է դրանք Ռուսաստանից գնել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։

«Նախագահ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ մտադիր է համոզել երկրներին՝ չգնել ռուսական նավթ, բայց այդ երկրների դիրքորոշումները նույնպես պետք է հաշվի առնվեն։ Դա այդ երկրների ժողովուրդների օգուտի հարցն է։ Երկրները ցանկանում են գնել բարձրորակ արտադրանք ավելի քիչ գումարով, և Ռուսաստանը կարող է դա առաջարկել»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Նա հավելել է, որ եթե երկրները զրկվում են այդ իրավունքից, ազատ առևտրի սկզբունքները խախտվում են։

«Ես նույնիսկ չեմ խոսում ԱՀԿ սկզբունքների մասին, դրանք ընդհանրապես չեն մնացել։ Իսկապես անհասկանալի է, թե ինչ է անում այս կազմակերպությունն այժմ. այն պարզապես ուրիշ անելիք չունի»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին իրեն խոստացել է դադարեցնել ռուսական նավթի գնումը։ Թրամփի խոսքով՝ «հիմա Չինաստանը պետք է նույնն անի»։

Ի պատասխան Թրամփի հայտարարություններին՝ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունն ընդգծել էր, որ երկրի իշխանությունները նավթի և գազի գնումների վերաբերյալ որոշումներ կայացնելիս առաջնահերթություն են տալիս հնդիկ սպառողների շահերի պաշտպանությանը։

Իր հերթին, Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցզյանը հայտարարել է, որ Պեկինը «առևտրի և էներգետիկայի ոլորտում այլ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ համագործակցությունը» համարում է օրինական, և որ Վաշինգտոնի դիրքորոշումն այս հարցում բացասաբար է անդրադառնում միջազգային առևտրի վրա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի