Գոդ Նիսանովը, Վագիդ Ալեքպերովը և մի շարք այլ ադրբեջանցիներ Բրիտաինայի սահմանած պատժամիջոցների ցուցակում են

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարությունը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին։ Սահմանափակումները վերաբերում են «Ռոսնեֆտ»-ին և «Լուկօյլ»-ին, դրանց հետ կապված կազմակերպություններին Չինաստանում, Հնդկաստանում և ԱՄԷ-ում, ինչպես նաև «ստվերային նավատորմին» պատկանող 51 լցանավի և մի քանի բանկերի։

Պատժամիջոցների տակ են հայտնվել, ընդհանուր առմամբ, 90 անհատներ և կազմակերպություններ: Նոր պատժամիջոցները ներառում են ակտիվների սառեցում, ճանապարհորդության արգելքներ ու մի շարք այլ սահմանափակումներ։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Մեծ Բրիտանիայի կողմից հրապարակված ցուցակում կան նաև մի շարք ադրբեջանցի գործարարների անուններ։ Նրանց թվում են Վագիդ Ալեքպերովը՝ «Լուկօյլ»-ի նախագահ, Գոդ Նիսանովը՝ «Կիևսկայա պլոշչադ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, Զախար Իլիևը՝ Նիսանովի հետ գործարար կապերի համար է պատժամիջոցների ցուցակում։

Ցուցակում հայտնվել են նաև Ահմադ Քարիմովը, Անար Մադաթլին, Թալաթ Սաֆարովը, Էթիբար Էյուբը, Թահիր Գարաևը՝ «Coral Energy Group» նավթային առևտրային ընկերության ղեկավարներ, Շանլիկ Շյուքուրովը՝ Թուրքիայում գրանցված «Մաստել Մակինա» ընկերության ներկայացուցիչ։ Եվս մեկ ադրբեջանցի՝ նախկին բանտապետ Ֆիքրեթ Թաղիևը, մեղադրվում է փաստաբան Սերգեյ Մագնիտսկու մահվան մեջ։

Մեծ Բրիտանիայի կառավարությունը Թաղիևին պատասխանատու է համարում Սերգեյ Մագնիտսկու նկատմամբ 2009 թվականին «Մատրոսսկայա տիշինա» կալանավայրում նրա մահից առաջ ցուցաբերված վատ վերաբերմունքի համար և  մեղադրում մահվան հանգամանքների վերաբերյալ ապացույցները թաքցնելու մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի