Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել «Լուկոյլ»-ի և «Ռոսնեֆտ»-ի նկատմամբ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարությունը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին՝ ավելացնելով 35 ընկերություն և հինգ ֆիզիկական անձ։ Սահմանափակումները վերաբերում են «Ռոսնեֆտ»-ին և «Լուկօյլ»-ին, ինչպես նաև դրանց հետ կապված կազմակերպություններին Չինաստանում, Հնդկաստանում և ԱՄԷ-ում։ Բոլոր կազմակերպություններին սպառնում է ակտիվների սառեցում և վստահության ծառայություններ մատուցելու արգելք։

Նոր պատժամիջոցներն ուղղված են Ռուսաստանի, այսպես կոչված, «ստվերային նավատորմին» պատկանող 51 նավերի, ինչպես նաև տարբեր ոլորտների, այդ թվում՝ էներգետիկայի և պաշտպանության ոլորտների անհատների և կազմակերպությունների դեմ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Այսպես կոչված, «ստվերային նավատորմն» ավելի ու ավելի է դառնում Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից պատժամիջոցների թիրախ։ Այս եզրույթը վերաբերում է հին լցանավերի ցանցին, որոնք, ըստ պաշտոնյաների, օգտագործվում են ռուսական նավթի դեմ պատժամիջոցները շրջանցելու համար։

Բացի այդ, «Ռոսնեֆտի» արտասահմանյան գործընկերները նույնպես պատժամիջոցների տակ են հայտնվել՝ Հնդկաստանի Nayara Energy Limited-ը, ԱՄԷ-ում գրանցված Novus Energy DMCC-ն, Wissol Commodities FZCO-ն և Alghaf Marine DMCC-ն։ Այս ընկերությունները մասնակցել են ռուսական նավթի փոխադրմանը և առևտրին, ճանաչվել են որպես Ռուսաստանի կառավարության հետ համագործակցությունից օգուտ քաղող կազմակերպություններ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի