Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում իրականացվող հիմնանորոգման աշխատանքները բողոքի ալիք են բարձրացրել։ Մասնագետները դա ոչ թե վերականգնում, այլ բարբարոսություն են որակում։ «Ոչ մի ռեստավրացիոն վերանորոգման մասին խոսք չի գնում, բարբարոսություն է սա։ Ամեն մի քարն առանձին համարակալվում է, հետո որոշում են՝ ոնց հանեն այդ քարերը»,- նշում է ճարտարապետ Անահիտ Թարխանյանը։ Հիմնանորոգման պատվիրատուն ԿԳՄՍ նախարարությունն է։ Նորոգվում …

