Եթե մենք կրթության ոլորտում չունենանք լուրջ հաջողություններ, մենք մրցահարթակներում չենք կարող ունենալ ավելին, քան այսօր ունենք. վարչապետ

Լուրեր

13.05.2026 | 23:30
Ադրբեջանը հիշատակվում է Պենտագոնի կողմից հրապարակված չբացահայտված թռչող օբյեկտների ֆայլերում
13.05.2026 | 23:16
Չինաստանում ներկայացվել է աշխարհի առաջին փոխակերպվող ռոբոտ-մեքենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 23:03
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.05.2026 | 22:50
Հռոմ․ Կարեն Խաչանովը պարտվեց Կասպեր Ռուդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:47
Երևանում ծառն ընկել է չորս տրանսպորտային միջոցի վրա
13.05.2026 | 22:42
Վանաձորի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
13.05.2026 | 22:27
Հայտնի է Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարական անձնակազմը
13.05.2026 | 22:18
Քանի մարդ է մասնակցել Աշտարակում ՔՊ-ի հանրահավաքին 19:55-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
13.05.2026 | 22:08
«80 հազար վարձկան կներգրավենք». զրույց ընտրություններին հայտ ներկայացրած Արտակ Սարգսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:00
Ֆրանսիան մեկուսացրել է ավելի քան 1700 ուղևորի տեղափոխող նավը` նորովիրուսի ենթադրյալ բռնկման պատճառով
13.05.2026 | 21:47
Ջանես Նազարյանը՝ մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն
13.05.2026 | 21:42
Թուրքիան և Կատարը կարող են միանալ Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի պաշտպանական պայմանագրին
13.05.2026 | 21:30
Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում է
13.05.2026 | 21:19
Հանտավիրուսով վարակված ֆրանսիացին ծանր վիճակում է. գրանցվել է վարակի տասնմեկ դեպք
13.05.2026 | 21:10
Անցում՝ նախագահականի, համաներում, երդվյալ ատենակալներ. ինչ են խոստանում քաղաքական ուժերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Արամ Խաչատրյան» համերգասրահում մասնակցել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի 80-ամյակին նվիրված միջոցառմանը:

Կառավարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ միջոցառմանը ներկա են եղել նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Տիգրան Սիմոնյանը, ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ, գիտակրթական և մշակութային ոլորտների ներկայացուցիչներ, ինչպես նաև հյուրեր արտերկրից։

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, ողջունել ներկաներին և շնորհավորել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հիմնադրման 80-րդ տարեդարձի առիթով: Վարչապետի խոսքով, Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը մի հաստատություն է, որի վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունում շատ էմոցիաներ կան, քանի որ այդ ինստիտուտի գործունեության հետ են կապված Հայաստանի սպորտային այն փառապանծ հաջողությունները, որոնցով բոլորը շարունակաբար հպարտանում են: «Ես հասկանում եմ, որ դահլիճում այսօր ներկա են բազմաթիվ մարդիկ, ովքեր համահեղինակ են այդ բոլոր հաջողություններին, և ես ուզում եմ իմ գնահատանքի և հարգանքի տուրքը մատուցել բոլոր վաստակաշատ գործիչներին, որոնք ապահովել են մեր սպորտի փառքը և այդպիսով մեզ բոլորիս լիցքավորել մեծ էմոցիաներով ու էներգիայով: Շնորհակալություն եմ հայտնում ձեզ ձեր կատարած աշխատանքի համար»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով, այս տոնական օրը նաև շատ կարևոր է արձանագրել, թե ինչ պետք է անել այդ ժառանգության հետ. «Կարծում եմ՝ այդ ժառանգության նկատմամբ մեր մեծագույն տուրքը կլինի այն, որ մենք, ինչպես Նոր Կտակարանում է ասվում, ոչ թե մեզ ի պահ հանձնված այդ հաջողությունը մսխենք կամ առնվազն այդ հաջողությանը նոր բան չավելացնենք, այլ այդ հաջողության ավանդույթն օգտագործելով՝ նորանոր փառքի էջեր բացենք մինչև այս պահը մեր ունեցած սպորտային փառապանծ էջերին»։ Վարչապետն ընդգծել է, որ հաջողությունների ճանապարհն ինչպես բոլոր ոլորտներում, այնպես էլ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում, անցնում է կրթության միջոցով. «Այսինքն, եթե մենք կրթության ոլորտում չունենանք լուրջ հաջողություններ, մրցահարթակներում չենք կարող ունենալ ավելին, քան այսօր ունենք»։

Իր խոսքում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտը ռազմավարական նշանակություն ունի սպորտի բնագավառում, այս համատեքստում խոսել «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում անհրաժեշտ մարզական ենթակառուցվածքների ապահովման, մարզերում մարզական կենտրոններ ստեղծելու մասին. «Մենք այսօր մեր բոլոր դպրոցներում առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում ոչ միայն ֆիզկուլտուրայի դահլիճներին, այլև բացօթյա մարզական ենթակառուցվածքներին: Մենք մասնավորի հետ համատեղ գործունեություն ենք իրականացնում մարզերում մարզական կենտրոններ ստեղծելու համար»։

Խոսելով առողջապահության բնագավառում ինստիտուտի կարևորության մասին՝ վարչապետը նշել է, որ առողջապահության ոլորտում մեծ խնդիրներ կան, այդ թվում՝ այն պատճառով, որ քաղաքացիներին բավարար չափով չի խրախուսվում առողջ ապրելակերպը, սպորտով զբաղվելը, ինչն էլ իր հերթին կապված է ենթակառուցվածքի բացակայության հետ: «Ես ուզում եմ ասել, որ Կառավարությունն այդ ենթակառուցվածքներն ստեղծելու է, և մենք ակնկալում ենք, որ այդ ենթակառուցվածքներն ունենան մասնագետներ, որովհետև այդ ենթակառուցվածքներն առանց պատշաճ մասնագետների չեն տալու այն արդյունքը, որը բոլորս ակնկալում ենք: Հետևաբար, ես ուզում եմ, որ մենք այսօր, նշելով Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտի 80-ամյակը, նաև արձանագրենք մի նոր 80-ամյա էջի բացումը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ անհրաժեշտ է ռազմավարական քննարկումներ ունենալ և որոշումներ կայացնել, թե նախորդ 80 տարվա ժառանգությունն ինչպես պետք է կիրառել հաջորդ 80 տարին պլանավորելու և հաջորդ 80 տարվա ընթացքում առնվազն նույնպիսի փառապանծ սպորտային և մարզական էջեր ստեղծելու համար:

Ամփոփելով իր ելույթը՝ վարչապետը կրկին շնորհավորել է ինստիտուտի 80-ամյա հոբելյանի առիթով, շնորհակալություն հայտնել այս ընթացքում կատարած աշխատանքի, ներդրման համար և համոզմունք հայտնել, որ այս առաջին 80-ամյակին կհաջորդի երկրորդը, երրորդը, չորրորդը, հինգերորդը, և ամեն 80-ամյակ նախորդից կլինի ավելի հարուստ, ավելի փառապանծ, ավելի գեղեցիկ և ավելի մեծ հեռանկարներով տոգորված։

Ելույթներով հանդես են եկել նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Տիգրան Սիմոնյանը:

Միջոցառման շրջանակում ցուցադրվել է տեսաֆիլմ բուհի անցած ճանապարհի և ապագայի տեսլականի մասին, որից հետո տեղի է ունեցել Պատվո շքանշանների հանձնման հանդիսավոր արարողությունը: