Քննարկվել են Հայաստան–Կամբոջա բազմակողմ համագործակցության հնարավորությունները

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Հոկտեմբերի 16-ին Կամպալայում՝ Չմիավորման շարժման նախարարական հանդիպման շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Կամբոջայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության պետքարտուղար Կան Փարիդի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից՝ նշելով, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային կազմակերպությունների շրջանակներում և բազմակողմ ձևաչափերում Հայաստանի և Կամբոջայի միջև համագործակցության ընդլայնման հեռանկարների վերաբերյալ:

«Ընդգծվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում երկու երկրների միջև ձևավորված արդյունավետ փոխգործակցությունը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները և վերահաստատել Հայաստանի հանձնառությունը՝ ուղղված Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը՝ հիմնված բոլոր պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջակամության և ազգային իրավազորության հարգման, ինչպես նաև փոխադարձության սկզբունքների վրա:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև 2026թ. Հայաստանի կողմից հյուրընկալվող Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17):

Քննարկվել են երկկողմ ձևաչափում ոլորտային համագործակցության ընդլայնման և խորացման հնարավորությունները»,- ասված է հաղորդագրությունում: