Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին կալանավորելու միջնորդություն կներկայացվի

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն՝ դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ: Քննիչը շուտով նաև նրան կալանավորելու միջնորդություն կներկայացնի: Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբաններից Աբգար Պողոսյանը:

Կոչուբաևը մեղադրանքը չի ընդունում և համարում է, որ իր նկատմամբ հետապնդումը քաղաքական է:

Նշենք, որ նա այսօր Շենգավիթի դատարանի մոտից է դիմակավորված իրավապահների կողմից բերման ենթարկվել: Համացանցում առկա է նրան ձերբակալելու տեսանյութը, որում երևում է, որ իրավապահները նրան արգելանքի վերցնելիս պառկեցրել են գետնին:

Կոչուբաևի վերաբերյալ վարույթը նախաձեռնվել է նրա ֆեյսբուքյան գրառման համար, որում կոշտ քննադատություն և վիրավորանք է առկա քննիչների, դատավորների, դատախազների հասցեին: Սակայն գրառման մեջ որևի կոնկրետ պաշտոնատար անձի անուն նշված չէ:

Փաստաբաններից ոմանք բարձրաձայնել են այն մասին, որ, գուցե և, Կոչուբաևի գրառումը վիրավորանք պարունակում է, բայց չի պարունակում քրեորեն հետապնդելի արարք. վիրավորանքը Հայաստանում ապաքրեականացված է:

Արաքս Մամուլյան