Դեսպան Մկրտչյանը և արքայազն Աբդուլազիզ բին Թալալը քննարկել են վաշինգտոնյան փաստաթղթերից բխող ծրագրերը

Լուրեր

21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
Բոլորը

Հոկտեմբերի 16-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ–արաբական հարաբերությունների ազգային խորհրդի (National Council on U.S.-Arab Relations) միջազգային խորհրդատվական կոմիտեի համանախագահ, Արաբական ծոցի զարգացման տարածաշրջանային հիմնադրամի (AGFUND) ղեկավար արքայազն Աբդուլազիզ բին Թալալին։ Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերից բխող տնտեսական համագործակցության հնարավորությունները՝ հատուկ ուշադրություն դարձնելով տարբեր հարթակներում համատեղ նախաձեռնությունների զարգացման ուղղություններին։

Արքայազն Աբդուլազիզը նաև Կոնկորդիա գագաթնաժողովի ղեկավար խորհրդի անդամ է։ Այս համատեքստում զրուցակիցները մտքեր են փոխանակել Երևանի երկխոսության միջազգային համաժողովի և Կոնկորդիա գագաթնաժողովի միջև համագործակցության հնարավոր ձևաչափերի շուրջ։