Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև թյուրըմբռնումների պատճառ դարձած հարցերն անցյալում են․ Ալիև

Լուրեր

31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Բաքվում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սոֆի Լագուտի հավատարմագրերը։ Հիշեցնելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Կոպենհագենում կայացած հանդիպումը՝ Իլհամ Ալիևը նշել է, որ դրա արդյունքում երկու երկրների միջև թյուրըմբռնումների պատճառ դարձած հարցերը անցյալում են մնացել։

Ընդգծելով, որ երկկողմ օրակարգում նոր շրջան է սկսվել, Ադրբեջանի ղեկավարն անդրադարձել է, առաջին հերթին, միջանձնային և գործարար կապերի, ինչպես նաև մշակութային և հումանիտար ոլորտներում համագործակցության վերականգնման և զարգացման կարևորությանը։

Իր հերթին, դեսպանը նշել է, որ Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև հարաբերություններում նոր գլուխ է բացվել, և խոստացել է ամեն ջանք գործադրել երկկողմ կապերի զարգացման համար։

Հանդիպմանն անդրադարձ է եղել Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև տարբեր ոլորտներում, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների և ավիատիեզերական արդյունաբերության, հարաբերությունների հաջող զարգացմանը։ Ընդգծվել է միջկառավարական հանձնաժողովի գործունեության վերսկսման կարևորությունը, նշվել են քույր քաղաքների միջև կապերը, քննարկվել են գործարար պատվիրակությունների փոխադարձ այցելությունների կազմակերպման և տարբեր նախագծերում ֆրանսիական ընկերությունների մասնակցության հետ կապված հարցեր։

Նշվել է Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև էներգետիկայի ոլորտում հաջող գործընկերությունը, և այս համատեքստում ընդգծվել է Ադրբեջանի և Total-ի համագործակցության կարևորությունը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Կոպենհագենում Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակում  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպում էին ունեցել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի