Մակրոնը շնորհավորել է Ալիևին Ադրբեջանի և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար

Լուրեր

04.09.2026 | 13:24
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի ռեժիմի տապալումը Իսրայելի «գլխավոր առաքելությունն» է, նպատակը՝ «հասանելի»
04.09.2026 | 13:13
Ի պատիվ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի Չեխիայի նախագահ Պետր Պավելի անունիցպաշտոնական ճաշ է տրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.09.2026 | 13:00
Ինչպես են արտահոսել Արմեն Սաքապետոյանի բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները․ ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման վարույթ՝ ապօրինի ստացված տվյալների հիման վրա
04.09.2026 | 12:55
Դատախազությունը Երևանի նախկին փոխքաղաքապետ Կարեն Դավթյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 20 գույք և շուրջ 230 մլն դրամ
04.09.2026 | 12:43
Թրամփն իր սոցցանցում հրապարակել է Ուիթկոֆի հոդվածը՝ նվիրված Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությանը
04.09.2026 | 12:34
«Արսենալը» ամենաթանկ տրանսֆերային վաճառքն է ունեցել
04.09.2026 | 12:21
Վերոնիկա Զոնաբենդը հանդիպել է Կառավարության անդամների հետ. Սիրանուշ Սահակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 12:10
Ծառուկյանի կալանքի հարցով որոշումն՝ այսօր // Տարկետում՝ լավագույն 50 բուհերում սովորածներին․ ԼՈՒՐԵՐ
04.09.2026 | 12:06
Վենսը պնդում է՝ Իրանի հետ հակամարտությունը «պատերազմ» չէ, ու չի էլ ասում, թե երբ այն կավարտվի
04.09.2026 | 11:56
ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը պլանային վերանորոգման աշխատանքներից հետո միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին
04.09.2026 | 11:45
Զելենսկին հայտնել է, որ Թրամփի ներկայացուցիչները առաջիկայում կայցելեն Կիև և Մոսկվա
04.09.2026 | 11:33
ՌԴ-ն հարվածել է Օդեսայի մարզին․ զոհ և վիրավորներ կան
04.09.2026 | 11:25
Փաշինյանը Թուրքմենստանի նախագահին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու COP17-ի Առաջնորդների գագաթնաժողովին
04.09.2026 | 11:17
Ռոբինյոյի որդին կխաղա Իտալիայի Ա Սերիայում
04.09.2026 | 11:09
Զովունիում գործող ընկերությունը շուրջ 359 մլն դրամի շրջանառություն չի հայտարարագրել․ պետբյուջե չի վճարվել ավելի քան 100 մլն դրամ
Բոլորը

Կոպենհագենում Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ Ֆրանսիայի նախագահը շնորհավորել է Ալիևին Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգում ձեռք բերված արդյունքների կապակցությամբ։

Ալիևն ընդգծել է, որ Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված արդյունքները, որոնց ականատես է եղել ԱՄՆ նախագահը, պատմական նշանակություն ունեն տարածաշրջանային խաղաղության օրակարգի առաջխաղացման համար։

Նա նաև նշել է, որ ներկայում տարբեր ուղղություններով իրականացվում են փոխադարձ աշխատանքներ՝ խաղաղության օրակարգի առաջխաղացման համար։

Հանդիպմանը նաև մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ներկա իրավիճակի և հեռանկարների վերաբերյալ։

Հավելենք, որ Մակրոնն ու Ալիևը զրույց էին ունեցել նաև այս տարվա մայիսին Ալբանիայում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի