Մակրոնը Փաշինյանի ներկայությամբ զրուցել է Ալիևի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ալբանիայում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զրույց են ունեցել։ Զրույցի տեսանյութը հրապարակել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Կադրերից երևում է, որ զրույցին ներկա է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մակրոնը մերթ խոսում է Ալիևի, ապա՝ Փաշինյանի հետ։

Հիշեցնենք, որ Մակրոնի և Ալիևի այս շփումը տեղի է ունենում Փարիզի ու Բաքվի լարված հարաբերություններին ֆոնին։ Ադրբեջանի նախագահը բազմիցս տարբեր մեղադրանքներ է հնչեցրել անձամբ Մակրոնի ու Ֆրանսիայի հասցեին՝ մեղադրելով, իբր, գաղութատիրության ու այլ հանցանքների մեջ։

Հավելենք, որ Ադրբեջանի կողմից հակաֆրանսիական պետական արշավի շրջանակում այդ երկրի իշխանությունների կողմից 2023 թվականի հուլիսի 6-ին ստեղծվել է Բաքվի նախաձեռնող խումբ, որը Փարիզի դեմ տարբեր միջոցառումներ է անցկացնում՝ դրանում ներգրավելով ֆրանսիական անդրծովյան տարածքների ներկայացուցիչներին։ Այն կազմակերպել է մեկ տասնյակից ավելի միջազգային համաժողովներ, որոնցից մի քանիսը՝ ՄԱԿ-ի կենտրոնակայաններում՝ Նյու Յորքում, Ժնևում և Վիեննայում, Ստամբուլում, Բաքվում։

Ադրբեջանը նաև ֆինանսավորում է Ֆրանսիայի և Կորսիկայի անդրծովյան տարածքների տարբեր ներկայացուցիչներին։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարն էլ նախորդ տարի Բաքվին մեղադրել էր Նոր Կալեդոնիայում տեղի ունեցած անկարգություններին մասնակցության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի